Yerevan MSC
Անհետաձգելի բուժօգնության ծառայություն

Անհետաձգելի բուժօգնության ծառայություն

«Երևան ԲԳԿ»-ի Անհետաձգելի բուժօգնության ծառայությունն ապահովում է հիվանդության սուր շրջանում ընդունված բուժառուների անհետաձգելի բուժօգնության ցուցաբերումը, ընդունարանում նրանց հետազոտության օպերատիվ կազմակերպումը և իրականացումը։ Անհրաժեշտության դեպքում հենց տեղում իրականացվում է խորհրդատվություն կենտրոնի նեղ մասնագետների մասնակցությամբ, և համատեղ որոշվում բուժառուի բուժման համար անհրաժեշտ հետագա ռազմավարությունը:
Անհետաձգելի ախտորոշիչ և բժշկական օգնությունն իրականացվում է ինչպես շտապօգնության բրիգադի կողմից հիվանդի տեղափոխման դեպքում, այնպես էլ վերջինիս ինքնուրույն դիմելու ժամանակ։ Ցուցաբերված բժշկական օգնության արդյունքում բուժառուն կամ դուրս է գրվում բժշկական կենտրոնից, կամ շարունակում է բուժումը՝ ստանալով համապատասխան բազմապորֆիլ ծառայություններ:
Անհետաձգելի բուժօգնության ծառայությունն ապահովում է՝
. թերապևտիկ և վիրաբուժական տարբեր ոլորտների պացիենտների առաջին բուժօգնության ցուցաբերումը,
. հիվանդությունների տարբերակված ախտորոշումը և տարաբաշխումն ըստ բաժանմունքների,
. արագ ախտորոշում (Համակարգչային շերտագրություն, ՈՒՁՀ, ռենտգեն, ԷխոՍԳ, ԷՍԳ, լաբորատոր հետազոտություններ):
Նշենք, որ Անհետաձգելի բուժօգնության ծառայությունն իրականացվում է թե՛ պետպատվերի շրջանակներում, թե՛ ապահովագության շահառուների համար։