Հաշվի առնելով բժշկական ապոհովագրության արդիականությունը և զարգացումը՝ Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ում գործում է ապահովագրական ծառայությունը, որը սերտ համագործակցում է Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների՝ Ռոսգոսստրախ Արմենիա, Գարանտ Ասիստանս, Նաիրի Ինշուրանս, Ինգո Արմենիա, Արմենիա Ինշուրանս և Սիլ Ինշուրանս –ի հետ:
Մեր ԲԿ-ի ներքին կանոնակարգի, աշխատակիցների և ապահովագրական ընկերությունների մասնագետների համատեղ աշխատանքի շնորհիվ ապահովագրված անձիք հնարավորություն ունեն ստանալու արտահերթ, անհատական և բարձրակարգ բժշկական խորհրդատվություն` ստանալու հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնություն:
Ապահովագրական պացիենտները կարող են դիմել բուժկենտրոն ցանկացած ժամի՝
. Պլանային այցի դեպքում պացիենտը նախապես պետք է կապ հաստատի ապահովագրական ընկերության հետ, հայտը գրանցելու համար, որից հետո նոր կարող է մոտենալ բուժկենտրոն:
. Անհետաձգելի այցի դեպքում պացիենտը անմիջապես կարող է դիմել բուժկենտրոն:
. Սոց փաթեթի շրջանակներում սպասարվելու համար շահառուն պետք է մոտենա բուժկենտրոն անձը հաստատող որևէ փաստաթղթով:
