Արգիշտի Արոյան
Գլխավոր բժշկի տեղակալ վիրաբուժական ծառայությունների գծով
Սիրելի հայրենակիցներ,
Ողջունում եմ բոլորիդ և ամենայն պատասխանատվությամբ ներկայացնում «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկան։
«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնը տարիներ շարունակ մեր բնակչությանը հայտնի է եղել որպես «8-րդ կլինիկական հիվանդանոց»։ Այստեղ ժամանակակից հայկական վիրաբուժության հայրերը ամուր հիմքեր են գցել։ Նրանցից շատերը կերտել են հայ վիրաբույժների այնպիսի սերունդ, ովքեր այսօր էլ Հայաստանի պատիվը բարձր են պահում միջազգային ամենատարբեր հարթակներում։ Մեր սուրբ պարտականությունն է շարունակել մեր ուսուցիչների ու նրանց ուսուցիչների գործը, քանի որ բժշկագիտության զարգացումն անդադար գործընթաց է։ Ակնհայտ է, որ վերջին տարիներին «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնը շեշտակի զարգացում է ապրում։ Բնականաբար հետևողականորեն զարգանում են նաև վիրաբուժական ծառայությունները։ Մեր կլինիկայում իրականացվում են ընդհանուր վիրաբուժական, այդ թվում և լապարասկոպիկ միջամտություններ, ԼՕՌ, դիմածնոտային վիրաբուժության, պլաստիկ վերականգնողական ու միկրովիրաբուժական ծառայություններ, անոթային վիրաբուժության բոլոր բաց և փակ վիրահատությունները, ինչպես նաև վնասվածքաբանության և օրթոպեդիայի, պրոկտոլոգիական, գինեկոլոգիական ծառայություններ և այդպես շարունակ…
Մենք հսկայական աշխատանք են իրականացնում տարածքների բարեկարգման, սարքավորումներով համալրման, ինչպես նաև կադրերի վերապատրաստման ու սպասարկման որակի բարձրացման ուղղություններով։ Վստահ ենք, որ կարճ ժամանակ հետո կվերականգնենք վիրաբուժական կլինիկայի բարի համբավը։
Անկեղծորեն Ձեր՝
Արգիշտի Արոյան: