Նրանք օրեր շարունակ «Երևան» ԲԳԿ-ի պլաստիկ վիրաբույժների և անեսթեզիոլոգների հետ միասին կատարեցին Արցախում պայթյունից ծանր այրվածքներ ստացած մեր հայրենակիցների բարդ վիրահատություններ։
Այս ճգնաժամային իրավիճակում թիմերի համագործակցության շնորհիվ հաջողվեց պլանավորել վիրաբուժական գործողությունները՝ ըստ առկա ռեսուրսների, սահմանել առաջնահերթությունները և հետագա գործողությունները: Խորը այրվածքներ ստացած 23 քաղաքացիների շրջանում գերակշռել են հատկապես ձեռքերի վիրահատությունները:
Վիրահատությունների հիմնական բարդությունները պայմանավորված էին մասշտաբային խորը այրվածքներով, որոնք խաթարել են նրանց ներքին օրգանների աշխատանքը՝ պատճառելով արյան և հեղուկի մեծ կորուստներ, երիկամային անբավարարություն, վարակների ռիսկեր և այլն։
Իտալիայի և Մեծ Բրիտանիայի թիմերը բարձր են գնահատել տեղի բժշկական անձնակազմի մասնագիտական կարողությունները վստահ լինելով, որ իրենց մեկնելուց հետո էլ մեր պրոֆեսիոնալ թիմը շարունակելու է բուժառուների հետագա վերականգնողական բուժումը։
The medical teams arrived in Armenia from Italy and Great Britain were in Yerevan Medical Center.
For many days together with our plastic surgeons and anaesthesiologists they performed complicated operations on our countrymen badly injured by the explosion in Artsakh.
During all this crucial situation full of crisis due to the joint cooperation of the professional teams a lot of surgeries were successfully planned according to the existing resources and priorities. Further actions were defined as well.
Mostly hand operations were performed on 23 citizens suffering from deep burns.
Actually, complications of the operations were conditioned by large scale deep burns, which disrupted the functions of their internal organs giving rise to big loss of blood and liquid, infection risks, kidney failure and so on.
The teams arrived from Italy and Great Britain highly appreciated the vocational skills of the local medical staff, being confident that even after their departure our professional medical staff will go on further treatment courses of the patients.