Այսօր հայ ականավոր վիրաբույժ, գիտնական, բժշկական գիտությանների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լեմիկ Հունանի Նազարովը ծննդյալ օրն է։ Նա նվել է 1933 թ․սեպտեմբերի 1-ին Վրաստանում՝ Թբիլիսի քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1953 թ․ ընդունվել է Մոսկվայի Ի․ Մ․ Սեչենովի անվան առաջին բժշկական ինստիտուտը և 1958-1960 թթ․ եղել է այդ համալսարանի ասպիրանտ։
Պրոֆեսոր Նազարովը 1960-1969 թթ․ աշխատել է Մոսկվայի Պ.Ա. Գերցենի անվան Ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտում։ 1969- 1974 թթ․ նա ղեկավարել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության գիտահետազոտական լաբորատորիայի օնկո-պրոկտոլոգիական բաժանմունքի գիտական և կլինիկական աշխատանքները։
1975 թ. պրոֆեսոր Նազարովը տեղափոխվում է Երևան՝ ծառայելու իր երկրին։ 1975-1990թթ. աշխատանքի է անցնում Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում ՝ որպես պրոֆեսոր, այնուհետև պրոկտոլոգիայի ամբիոնի վարիչ: Երևանում նա իր գիտապրակտիկ գործունեության սկզբնաքարը դրել է 8-րդ հիվանդանոցում (ներկայիս «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ), որտեղ նրա կողմից ստեղծվել է Հայաստանում առաջին պրոկտոլոգիական կլինիկան։ 1985 թվականին ինստիտուտի բացումը պրոֆեսոր Նազարովի անձնուրաց աշխատանքի արդյունքն էր, որտեղ էլ նա մինչեւ իր կյանքի վերջը՝ 1998թ հունվարի 8-ը եղել է տնօրեն։
Լ. Հ. Նազարովի հիմնական գիտական և պրակտիկ գործունեությունը վերաբերում են ընդհանուր պրոկտոլոգիայի, հաստ աղիքի ուռուցքների, ֆունկցիոնալ ու բորբոքային հիվանդությունների վիրահատական բուժման խնդիրներին։
Լ.Հ. Նազարովը 1986 թվականին ընտրվել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, 1996 թվականին ՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։ Նա հեղինակ է ավելի քան հարյուր վաթսուն գիտական աշխատությունների, այդ թվում՝ երկու մենագրությունների և վեց գյուտի։
Պրոֆեսոր Նազարովը երբեք չդավաճանեց իր սկզբունքներին։ Այո, նա իմաստուն էր, երբ խոսքն ընտրած մասնագիտության ու արհեստավարժության մասին էր և հասանելի ու սիրելի իր բազմաթիվ աշակերտների համար, որոնք դարձան նրա գործի արժանավոր շարունակողները:
«Քանաքեռ-Զեյթուն» Բժշկական Կենտրոնի ներկայիս վաչակազմի կողմից որոշում է կայացվել բժշկական կենտրոնի մեծ լսարանը ապագայում անվանակոչել մեծանուն վիրաբույժ, գիտնական, կոչումով բժիշկ Լեմիկ Հունանի Նազարովի անունով։