Yerevan MSC
Կրծքագեղձի քաղցկեղ

Կրծքագեղձի քաղցկեղ

Հասարակության մեջ կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկման մակարդակի բարձրացումը առողջապահական արդի մարտահրավերներից է։ ՀՀ-ում կրծքագեղձի քաղցկեղը ցավոք ունի մեծ ցուցանիշներ, նույնիսկ երիտասարդ կանանց շրջանում։
Նախնական փուլում կրծքագեղձի քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել։ Հենց այդ պատճառով հիվանդության կանխարգելման համար խիստ կարևոր են ախտորոշիչ հետազոտությունները: Հիվանդության վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս է կանխել դրա հետագա զարգացումը:
Պարբերաբար հետազոտությունները շատ կարևոր են, իսկ թե որ տարիքում հետազոտության որ տեսակն է ցուցվում, ներկայացված է ստորև՝
. Մինչև 35 տարեկանը (եթե չկա ցուցում) արվում է սոնոգրաֆիա (ՈւՁՀ):
. 35 տարեկանում մեկ անգամ կատարվում է մամոգրաֆիա, որպեսզի խորքային տեղեկություն լինի գեղձի վերաբերյալ, որից հետո տարին մեկ անգամ պետք է անցնել սոնոգրաֆիկ զննություն:
. 40-50 տարեկան՝ 2 տարին մեկ կատարվում է մամոգրաֆիա (եթե չկան արտահերթ ցուցումներ):
. 50 տարեկանից հետո տարին մեկ անգամ ցուցված է մամոգրաֆիա:
«Երևան» ԲԳԿ-ում սոնոգրաֆիան իրականացվում է նորագույն սարքավորումներով։
Եղե՛ք տեղեկացված և հետևե՛ք Ձեր առողջությանը։