Քաղցկեղն առաջանում է, երբ օրգանիզմի որևէ հատվածում ատիպիկ բջիջները ԴՆԹ-ի վնասման հետևանքով սկսում են անկանոն բազմանալ: Այն բազմապատճառ հիվանդություն է՝ սթրեսային գործոններ, իմունիտետ, արտաքին միջավայր, վնասակար սովորություններ, ճառագայթում և այլն։
Ուռուցքային հիվանդությունները հատուկ ախտանշաններ չունեն, ցավը, որպես կանոն, ի հայտ է գալիս հիվանդության ուշ փուլերում, և միայն ժամանակին հետազոտվելը կարող է օգնել քաղցկեղի վաղ հայտնաբերմանը։
Պետք է անցնել պրոֆիլակտիկ ստուգումներ, եթե նկատվում են՝
․ մաշկի, խալի վիզուալ փոփոխություններ
․ երկարատև չբուժվող վերքեր, խոցեր
․ շոշափվող որևէ գոյացություն, որը տևական ժամանակ չի անցնում
․ կոնկրետ օրգան համակարգին բնորոշ երկարատև գանգատներ
Խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ իրականացնել հետևյալ հետազոտությունները՝
․ ՊԱՊ թեստ (արգանդի վզիկի քաղցկեղի համար։
․ Ուլտրաձայնային հետազոտություն, որի շնորհիվ հնարավոր է հայտնաբերել տարբեր օրգաններում առկա շեղումները
․ Համակարգչային շերտագրություն (ԿՏ), հատկապես ծխողների դեպքում թոքերի քաղցկեղի համար։
Պետք է հասկանալ, որ քաղցկեղը բուժելի է, եթե ավելի վաղ փուլում է հայտնաբերվում։
