Yerevan MSC
Ներկայացնում է ախտորոշիչ բաժանմունքի բժիշկ Ամալյա Լաչինյանը

Ներկայացնում է ախտորոշիչ բաժանմունքի բժիշկ Ամալյա Լաչինյանը

ԱՆԵՎՐԻԶՄԱՆ և ՀԻՊԵՌԳԼԻԿԷՄԻԱՆ
Անևրիզման զարկերակի լոկալ լայնացումն է:
Անևրիզման կարող է ունենալ ցանկացած տեղակայում, բայց առավել հաճախ տեղակայվում է որովայնային աորտայի ինֆրառենալ հատվածում:
Անևրիզմայի առաջացմանը նպաստող գործոններն են.
. Աթերոսկլերոզը
. Որոշ գենետիկ խանգարումները:
. Անոթների բորբոքային հիվանդությունները:
. Որոշ ինֆեկցիաները և այլն:
. Հիմնականում անևրիզման ընթանում է անախտանիշ և կլինիկորեն դրսևորվում է միայն պատռման դեպքում: Երբեմն առկա են լինում որոշ ախտանիշներ՝ ցավ որովայնի, մեջքի շրջանում, որովայնում պուլսացող գոյացության առկայություն:
. Ախտորոշումը հիմնականում կատարվում է ուլտրաձայնային հետազոտության միջոցով:
Ախտորոշման այլ գործիքային մեթոդներից են ՀՇ և ՄՌՏ հետազոտությունները:
Ներկայացվեց անևրիզմայի ախտորոշման հիմնական չափորոշիչները, ինչպես նաև վերջին հետազոտությունների տվյալները, որոնք ուսումնասիրում են հիպերգլիկեմիայի պրոտեկտիվ ազդեցությունը անևրիզմայի դեպքում: