Yerevan MSC
Ուշադրություն ներկայացնում է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ն

Ուշադրություն ներկայացնում է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ն

Ուշադրություն ներկայացնում է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ն։

Քիթ-Կոկորդ-Ականջաբանություն բաժանմունքի վարիչ Արմեն Հայրապետյանն այսօր գործընկերներին ներկայացրեց «Լեզվային վահանագեղձ կամ վահանագեղձի լեզվային էկտոպիա» հիվանդությունը։
Վահանագեղձի լեզվային էկտոպիան էմբրիոգենեզի խախտման հետևանքով առաջացած հազվագյուտ բնածին արատ է։ Էկտոպիկ գեղձը, որը գտնվում է լեզվի հիմքում, հաճախ ասիմպտոմատիկ է, բայց երբեմն կարող է ուղեկցվել ախտանիշներով, ինչպիսիք են դիսֆագիան, դիսֆոնիան, դիսպնոէն, վերին շնչուղիների խցանումը։ Վահանաձև գեղձի դիսֆունկցիան ավելի հաճախ արտահայտվում է հիպոթիրեոզով:
Մասնագետը ներկայացրեց լեզվային վահանագեղձի դեպք պրակտիկայից, որը բացառիկ էր նույնիսկ բազմամյա փորձառություն ունեցող բժիշկների համար։ Բուժառուն 27-ամյա կին է, ով գանգատվում էր կոկորդում օտար մարմնիզգացումից, պրոգրեսիվ դիսֆագիայից, դիսֆոնիայից և շնչարգելությունից: Ախտորոշումը հաստատվել էգործիքային և լաբորատոր հետազոտությունների արդյունքում: Ախտորոշիչ մեթոդների կիրառումը հաստատեց լեզվարմատի կենտրոնում գնդաձև գոյացության առկայությունը, ինչպես նաև բացահայտեց վահանաձև գեղձի դիսֆունկցիան՝ հիպոթիրեոզը։
Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում իրականացված կոնսերվատիվ բուժումը պացիենտի մոտ բերեց կլինիկական ախտանիշների զգալի ռեգրեսիայի։
Ներկայումս վահանագեղձի լեզվային էկտոպիայի բուժման մարտավարության վերաբերյալ մոտեցումները հաճախակի տարամիտվում են՝ ինչպես վիրաբուժական, այնպես էլ պահպանողական բուժման ընտրության հարցում։