Yerevan MSC
Սկոլիոզ

Սկոլիոզ

Անհնար է կանխել սկոլիոզի առաջացումը, բայց կան նախատրամադրող գործոններ, որոնց մասին պետք է տեղյակ լինել: Եթե ամենամոտ հարազատները (առավել հաճախ կանանց շարքում) ունեն սկոլիոզ, երեխան նույնպես ունի դրա առաջացման որոշակի հավանականություն:
Եվ այս պարագայում, ծնողը պետք է․
.Երեխայի աճման շրջանում պարբերաբար ուշադրություն դարձնի երեխայի մեջքի վրա,
.Անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր վեց ամիսը մեկ այցելի մասնագիտացված օրթոպեդի մոտ և կատարի ողնաշարի ռենտգեն հետազոտություն:
.Այլ կերպ ասած, սկոլիոզը կարող է առաջանալ կամ չառաջանալ:
Սկոլիոզի զարգացման ռիսկն ավելի մեծ է, եթե ունեք.
.Սկոլիոզի ընտանեկան պատմություն, հատկապես կանանց շարքում
.շարակցական հյուսվածքի դիսպլազիա
.Ֆիզիոլոգիական կրծքային կիֆոզի համահարթեցում
.տորսի պտտման անկյունը ավելի քան 10 աստիճան
.հասակի կտրուկ աճ

Վնասվածքաբանության բաժանմունք