Yerevan MSC
«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ պաթոհիստոլոգիական բաժանմունքում իրականացվում են հյուսվածաբանական, հյուսվածքաքիմիական և  իմունահիստոքիմիական հետազոտություններ

«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ պաթոհիստոլոգիական բաժանմունքում իրականացվում են հյուսվածաբանական, հյուսվածքաքիմիական և իմունահիստոքիմիական հետազոտություններ

«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ պաթոհիստոլոգիական բաժանմունքում իրականացվում են հյուսվածաբանական, հյուսվածքաքիմիական և իմունահիստոքիմիական հետազոտություններ: Շտապ ցուցումների դեպքում որոշ հետազոտություններ կատարվում են էքսպրես եղանակով, որոնք հնարավորություն են տալիս արագ կողմնորոշվել և որոշել վիրահատության ծավալը: Ախտահարվածության աստիճանի մասին ստացված ստույգ տեղեկատվությունը հնարավորություն է տալիս խուսափել հետագա բարդություներից և կրկնակի վիրահատություններից:
. Հետազոտությունները կատարվում են ավտոմատացված ժամանակակից սարքավորումներով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներով և համաշխարհային լավագույն ընկերություների արտադրած նյութերով (Zytomed, Leica, Bio-optica):
Բարդ ախտորոշումների և կասկածելի դեպքերում բաժանմունքը համագործակցում է պաթոհիստոլոգիայի և բջջաբանության ոլորտի արտերկրյա լավագույն էքսպերտների հետ։
Հետազոտությունները տրամադրվում են պացիենտներին ըստ ծառայությունների՝
. Հիստոլոգիական հետազոտությունները՝ 1 օրվա ընթացքում
. Փոքր չափերի բիոպտատների հյուսվածաբանական հետազոտությունը՝ 2 օրվա ընթացքում
. Մեծ հետվիրահատական բիոնյութը հետազոտությունը՝ 3-4 օրվա ընթացքում

՛՛Քանաքեռ-Զեյթուն՛՛ ԲԿ պաթոհիստոլոգիական ծառայության ղեկավար Աննա Սարգսի Խաչատրյանը շուրջ 18 տարի իրականացնում է իր նվիրական աշխատանքը, որի ընթացքում ծավալել է ոչ միայն աշխատանքային, այլ նաև գիտական գործունեություն և արժանացել մրցանակների։