Աչքի ուլտրաձայնային հետազոտություն
Աչքի ուլտրաձայնային հետազոտություն Անհրաժեշտությունը՝.Ցանցենու և անոթային թաղանթի շերտազատման, կիստաների հայտնաբերում, տարածվածության և դինամիկայի գնահատում.Նորագոյացությունների ախտորոշում , տարբերակում, բուժման հսկում.Ոսպնյակի տեղակայման որոշում.Ապակենման մարմնի պղտորումների բնութագրում.Թափանցող վնասվածքների դեպքում օտար մարմնի հայտնաբերում և տեղակայում.Ակնագնդի բնածին արատների ախտորոշում.Պաթոլոգիկ փոփոխությունների հայտնաբերում պարաօրբիտալ և ռետրոօրբիտալ տարածությունում։