Էլեկտրական բազմաֆունկցիոնալ մահճակալ

Սիրելի քաղաքացիներ,Ուզում ենք կիսվել հերթական լավ լուրով։Ֆրանսիայի կառավարությունը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության հետ համատեղ օգնեցին Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնին երկու բարձրակարգ էլեկտրական բազմաֆունկցիոնալ մահճակալով, որոնք կտեղադրվեն անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքում` ի նպաստ մեր քաղաքացիների առողջության։Ողջ անձնակազմով շնորհակալություն ենք հայտնում աջակցության համար։

Zeiss S51 | Zeiss S21

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկան համալրվեց գերմանական «Zeiss» բրենդի երկու հզոր վիրաբուժական մանրադիտակներով` «Zeiss S21» և «Zeiss S51», որոնք մեծ զարկ կտան վիրաբուժության զարգացմանը։«Zeiss S51» մանրադիտակն ունի նաև տեսաձայնագրման ֆունկցիա, ինչը մեծ հնարավորություններ է ընձեռում։Սա նաև ազդարարում է, որ մոտ ապագայում նաև հիմք կդրվի նեյրովիրաբուժության զարգացմանը։«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնն ունեցել է …

Om Surgical | Zerone Zeus Vision

Հարգելի քաղաքացիներ,«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկան համալրվեց «Om Surgical» լապարասկոպիկ ուրոլոգիական ողջ գործիքակազմով և «Zerone Zeus Vision» բիպոլար ժամանակակից էլեկտրական դանակի համակարգով։Սա նշանակում է, որ մեր կենտրոնում կկատարվեն արդի ուրոլոգիական բոլոր բարդ լապարասկոպիկ վիրահատությունները (ՏՈւՌ և այլն)։.Գաղտնիք չէ, որ տարիներ առաջ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնն ունեցել է հզոր ուրոլոգիական բաժանմունք։.Բարի ավանդույթներն …

EDAN Sonotrax Vascular Doppler

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ախտորոշիչ կլինիկան համալրվեց «EDAN Sonotrax Vascular Doppler» ժամանակակից շարժական դոպլեր համակարգով։Ախտորոշիչ շարժական սարքերն ունեն ընդհանրացված մի շարք առավելություններ, օրինակ`.Հասանելիություն.Արագություն։Առավելություններն այնքան շատ են, որ դժվար է թվարկել։Հիշեցնենք, որ 2021թ. «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում հայտարարված է Վիրաբուժության տարի։Մեր կենտրոնում պացիենտի հետազոտումը և բուժումը կատարվում է մուլտիդիսցիպլինար մոտեցման սկզբունքով։Անհրաժեշտության դեպքում պացիենտը …

Source Ray Inc. SR-130 Portable X-Ray System

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ախտորոշիչ կենտրոնը համալրվեց 2021թ. հունվար ամսվա արտադրության վերջին սերնդի «Source Ray Inc. SR-130 Portable X-Ray System» գերժամանակակից շարժական ռենտգեն համակարգով, որն առաջինն է Հայաստանում։Ախտորոշիչ շարժական սարքերն ունեն ընդհանրացված մի շարք առավելություններ, օրինակ .Հասանելիություն .Արագություն։ .Շարժական ռենտգեն համակարգերի դերն անգնահատելի է հատկապես ռեանիմացիոն, վնասվածքաբանական և այլ բաժանմունքներում, երբ …

GE Healthcare Dash 4000 Patient Monitor

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը շարունակում է արդիականացնել իր ստորաբաժանումները։Ցավի և Նյարդաբանության կլինիկայի ամբուլատոր ծառայությունը համալրվեց նոր «GE Healthcare Dash 4000 Patient Monitor» պացիենտի կենսական կարևոր ցուցանիշների մշտադիտարկման անհատական մոնիտորով։.Ցավի և Նյարդաբանության կլինիկան ստեղծվել է` ամերիկյան և Եվրոպական առողջապահական համակարգերի ցավի կառավարման մոդելների ուսումնասիրության արդյունքում։.Այն ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի …

Caelus Lite Medec Benelux NV

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքը համալրվեց «Caelus Lite: Medec Benelux NV» անզգայացման համար նախատեսված արհեստական շնչառության ժամանակակից, բազմաֆունկցիոնալ սարքով։Այդ համակարգը աշխարհում համարվում է լավագույն ու հիվանդի համար առավելագույնս անվտանգ տարբերակներից մեկը։Չենք թաքցնում. մինչ օրս աշխատել ենք ավելի հնացած մոդելներով, որը առաջին հերթին բժշկի համար ավելորդ լարվածության առիթ էր։Հիշեցնենք, …

«Tono-Pen» XL

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբանական կլինիկան համալրվեց «Tono-Pen» XL ներակնային ճնշումը հստակ և արագ որոշելու համար անփոխարինելի սարքով։Այն..Ողջ աշխարհում հաջողությամբ կիրառվում է 25 տարի,.Հնարավոր է կիրառելբուժառուի ցանկացած դիրքում, օրվա ցանկացած ժամին, ցանկացած վայրում,.Ունի փոքր քաշ և շարժական է,.Ունի հարմար հեղուկ-բյուրեղային էկրան, աշխատում է ընդամենը մեկ կոճակով,.Ոչ տրավմատիկ է, արագ, հավաստի, օբյեկտիվ։Մեր …

SonoQue C6C

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը համալրվել է «SonoQue C6C» պրեմիում դասի շարժական /ձեռքի/գերձայնային հետազոտության սարքով։.Այն թեթև է, շարժուն, անլար, չի պահանջում ինտերնետի առկայություն։.Համադրելի է Iphone և Ipad սարքերի հետ։.Հնարավորություն է տալիս կատարել ընդհանուր, գինեկոլոգիական, սրտաբանական, ուրոլոգիական, անոթային և նյարադաբանական հետազոտություններ։.Հատուկ պետք է նշել, որ սարքը կիրառելի է տեղային անզգայացման և բլոկադաների համար, …

Edan Se-2003 3-Channel Holter System

«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ նորաստեղծ «Ցավի և նյարդաբանության կլինիկան» համալրվեց «Edan Se-2003 3-Channel Holter System» համակարգով։Հոլտեր մոնիտորինգը 24 ժամյա ԷՍԳ գրանցումն է առանց հիվանդի ակտիվության սահմանափակման։Հոլտեր մոնիտորինգի կիրառման ոլորտներն են..Սրտի ռիթմի խանգարումների ախտորոշում և հսկում (տարբեր ծագման առիթմիաների ախտորոշում, դրանց ընթացքի և բուժման արդյունավետության գնահատում)։.Կանգերի և պաշարումների գնահատում (ծանրության աստիճանի որոշում և …