«Երևան» ԲԳԿ-ի Ախտորոշման կլինիկան համալրվել է նոր, գերհզոր Համակարգչային շերտագրման (KT) սարքով

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Երևան» ԲԳԿ-ի Ախտորոշման կլինիկան համալրվել է նոր, գերհզոր Համակարգչային շերտագրման (KT) սարքով։Հիվանդությունների բուժման տակտիկայի ընտրության հիմքում առաջին հերթին ընկած է հիվանդության ճիշտ ախտորոշումը։ Այսօր դժվար է պատկերացնել բազմաթիվ հիվանդությունների ախտորոշումն առանց այս մեթոդի, որն ունի լայն կիրառելիություն և ցուցված է այնպիսի դեպքերում, ինչպիսիք են`սուր վիրաբուժական խնդիրները, …

Ակնաբուժության 21-րդ միջազգային համաժողով

Երևանում կայացել է Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի կողմից կազմակերպված Ակնաբուժության 21-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցում էին «Երևան» ԲԳԿ-ի ակնաբույժները։Զեկույցներով հանդես են եկել Գևորգ Բարաղամյանը՝ «Ժամանակակից ներակնային ոսպնյակներ», Անդրե Ամիրխանյանը՝ «Ակնագնդի վնասվածքներ», Էդիտա Չիչակյանը՝ «Կերատոկոնուսով բուժառուների տեսողական ռեաբիլիտացիան սկլերալ ոսպնյակներով» թեմաներով։

Պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունք

«Երևան» բժշկագիտական կենտրոնի Պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքը շուրջ 20 տարվա հարուստ պատմություն ունի և իր գործունեությամբ հանդիսանում է նաև Հայաստանում պլաստիկ վիրաբուժության ձևավորման հիմնաքարերից մեկը։Այս տարիների ընթացքում բաժանմունքն իրականացրել և այժմ էլ իրականացնում է միկրովիրաբուժական բնագավառում բացառիկ համարվող վիրահատություններ, բարդ ռեկոնստրուկցիաներ՝ աշխատելով դաստակի բոլոր անատոմիական ստրուկտուրաների հետ։«Երևան» ԲԳԿ-ն …

Աշխատանքի ենք հրավիրում մայրապետի

«Երևան» բժշկագիտական կենտրոնում #ԳՈՐԾԿԱ:Աշխատանքի ենք հրավիրում մայրապետի:Պահանջներ․. Մաքրասիրություն. պատասխանատվության զգացումԴիմելու կարգը.Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականները մինչև նոյեմբերի 20-ը ուղարկել Hr@yerevanmc.am էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Մայրապետ»։Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները։

ԳՈՐԾ ԿԱ

«Երևան» բժշկագիտական կենտրոնում #ԳՈՐԾԿԱ:Աշխատանքի ենք հրավիրում վերակենդանացման բաժնի բուժքույրի և վիրահատարանի բուժքույրի:Պահանջներ․. Մասնագիտական կրթություն. Տվյալ ոլորտում առնվազն 2 տարվա փորձ. Պատասխանատվության բարձր զգացում. Անսպասելի իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակությունԴիմելու կարգը.Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն մինչև նոյեմբերի 4-ը ուղարկել հr@yerevanmc.am էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Վերակենդանացման բաժնի բուժքույր» կամ «Վիրահատարանի բուժքույր»։Հարցազրույցի …

Կրծքագեղձի քաղցկեղ

Հասարակության մեջ կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկման մակարդակի բարձրացումը առողջապահական արդի մարտահրավերներից է։ ՀՀ-ում կրծքագեղձի քաղցկեղը ցավոք ունի մեծ ցուցանիշներ, նույնիսկ երիտասարդ կանանց շրջանում։Նախնական փուլում կրծքագեղձի քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել։ Հենց այդ պատճառով հիվանդության կանխարգելման համար խիստ կարևոր են ախտորոշիչ հետազոտությունները: Հիվանդության վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս է կանխել դրա …

Հասմիկ Լևոնի Ղազինյանը վերջերս Ալմաթայում և Տաշքենդում մասնակցել է միջազգային գիտաժողովների

«Երևան» ԲԳԿ Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ծառայության ղեկավար Հասմիկ Լևոնի Ղազինյանը վերջերս Ալմաթայում և Տաշքենդում մասնակցել է միջազգային գիտաժողովների՝ որպես խոսնակ և հրավիրյալ մոդերատոր։Գիտաժողովները լյարդաբանության արդի խնդիրների շուրջ էին, որոնք առկա են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։Դասախոսական առաքելությունից զատ կազմակերպվել են հանդիպումներ հետագա միջազգային համագործակցությունների նպատակով։

Իտալիայից և Մեծ Բրիտանիայից Հայաստան ժամանած բժշկական թիմերը «Երևան» ԲԳԿ-ում էին

Նրանք օրեր շարունակ «Երևան» ԲԳԿ-ի պլաստիկ վիրաբույժների և անեսթեզիոլոգների հետ միասին կատարեցին Արցախում պայթյունից ծանր այրվածքներ ստացած մեր հայրենակիցների բարդ վիրահատություններ։Այս ճգնաժամային իրավիճակում թիմերի համագործակցության շնորհիվ հաջողվեց պլանավորել վիրաբուժական գործողությունները՝ ըստ առկա ռեսուրսների, սահմանել առաջնահերթությունները և հետագա գործողությունները: Խորը այրվածքներ ստացած 23 քաղաքացիների շրջանում գերակշռել են հատկապես ձեռքերի վիրահատությունները:Վիրահատությունների հիմնական …

Բժիշկների և բուժաշխատողների օրհնության կարգ

Այսօր «Երևան» Բժշկագիտական կենտրոնում Սուրբ Ավետարանիչների տոնի առթիվ տեղի ունեցավ բժիշկների և բուժաշխատողների օրհնության կարգ։ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ «Երևան» ԲԳԿ էր բերվել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող «Սուրբ Ղուկաս» ավետարանչի մասունքակիր Աջը։ «Տե՛ր, օրհնի՛ր կյանքի մեծագույն պարգևիդ պահպանությանը ծառայող և հիվանդների առողջության և ապաքինման համար անձնվեր ջանքեր ներդնող քո …

Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ծառայություն

«Երևան» Բժշկագիտական կենտրոնում արդեն գործում է Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ծառայությունը՝ հագեցած հիվանդությունների ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ բոլոր գործիքային և լաբորատոր հետազոտություններով, ծառայության ղեկավար՝ Հասմիկ Լևոնի Ղազինյան, բ․գ․թ․։Ծառայությունը կազմակերպվում է բարձր որակավորում ունեցող գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ մասնագետների կողմից, ովքեր իրականացնում են՝ լյարդ-լեղուղիների հիվանդությունների, աղեստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների ախտորոշումը և բուժումը, ինչպես նաև նմանատիպ …