«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ նորաստեղծ «Ցավի և նյարդաբանության կլինիկան» համալրվեց «Edan Se-2003 3-Channel Holter System» համակարգով։
Հոլտեր մոնիտորինգը 24 ժամյա ԷՍԳ գրանցումն է առանց հիվանդի ակտիվության սահմանափակման։
Հոլտեր մոնիտորինգի կիրառման ոլորտներն են.
.Սրտի ռիթմի խանգարումների ախտորոշում և հսկում (տարբեր ծագման առիթմիաների ախտորոշում, դրանց ընթացքի և բուժման արդյունավետության գնահատում)։
.Կանգերի և պաշարումների գնահատում (ծանրության աստիճանի որոշում և հետագա բուժման պլանավորում)։
.Սրտի իշեմիկ հիվանդության, մասնավորապես համր (անցավ) իշեմիայի` Պրինցմետալի ստենոկարդիայի հայտնաբերում, տարբերակիչ ախտորոշում, հակաիշեմիկ բուժման արդյունավետության գնահատում։
.ST սեգմենտի դինամիկ փոփոխությունների գնահատում։
.Քնի մեջ օբստրուկտիվ ապնոէ համախտանիշի ախտորոշում։
Մեր կենտրոնում պացիենտի հետազոտումը և բուժումը կատարվում է մուլտիդիսցիպլինար մոտեցման սկզբունքով։
Անհրաժեշտության դեպքում պացիենտը զննվում է անհրաժեշտ բոլոր նեղ մասնագետների կողմից։
Շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ մեր հայրենակից գործընկերներին նման բարձր պատրաստականության և հայրենիքին նվիրվածության համար։
Բժշկական կենտրոնը քայլ առ քայլ համալրվում է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, ինչպես նաև, անվանի բարձրակարգ մասնագետներով։
Տեղեկացնենք նաև, որ լայնածավալ վերանորոգման աշխատանքների շնորհիվ, զգալիորեն բարեկարգվել են վիրահատարանները և հիվանդասենյակները։
