Հուլիսի 6-ը սրտաբանի համաշխարհային օրն է: ❤️
Կադրում «Երևան» բժշկագիտական կենտրոնի սրտաբաններն են, սրտի առողջության պահպանման մեր ծանր հրետանին, որ ամեն օր իր մասնագիտական աշխատանքն է կատարում՝ համառորեն պայքարելով սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների դեմ, որոնք ցավոք աշխարհում մահացության ամենաբարձր ցուցանիշներն ունեն։
Շնորհակալ ենք ձեր անգնահատելի աշխատանքի համար, սիրելի՛ սրտաբաններ։
🏥 Կարճատեսության, հեռատեսության, աստիգմատիզմի և տեսողական այլ խնդիրների շտկման նպատակով՝ «Երևան» բժշկագիտական կենտրոնը համալրվել է լազերային վիրահատական նոր համակարգով, որն իր նորարական տեխնոլոգիայի շնորհիվ հնարավորություն է տալիս բացառել բժշկական հնարավոր սխալները, ինչպես նաև վիրահատությունը անցկացնել առանց ցավի, իսկ հետագա ապաքինումը՝ հնարավորինս ավելի արագ:
Համակարգն ունի նախավիրահատական ախտորոշման հնարավորություն, որը ճշգրտորեն ապահովում է դրա իրականացումը և հավաքագրված տվյալները ինքաշխատ կերպով փոխանցում է լազերային համակարգին:
«Երևան» բժշկագիտական կենտրոնի տնօրինությունը բարձր է գնահատում իր կենտրոնի բուժանձնակազմի մասնագիտական աշխատանքը և Բուժաշխատողի օրվա կապակցությամբ նրանց պատվոգրեր է շնորհել բնակչության բուժօգնության, ունեցած ձեռքբերումների և գործունեության համար:
🧑🏻⚕️Այսօր ՀՀ-ում նշվում է բուժաշխատողների օրը:
«Երևան» բժշկագիտական կենտրոնի բուժանձնակազմի գլխավորությամբ շնորհավորում ենք առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին այս հիշարժան օրվա առիթով:
Շնորհակալ ենք ձեր սրտացավ ու նվիրված աշխատանքի համար, որն ամեն օր մեծ պատասխանատվությամբ կատարում եք` ի շահ մեր հասարակության առողջության պահպանման ու ամրապնդման:
🤍 Մաղթում ենք ձեզ երջանկություն, բարեկեցություն և մասնագիտական նոր վերելքներ:
«Երևան» բժշկագիտական կենտրոնի տնօրեն
Հովիկ Բալյան
Ճանաչողական այցով «Երևան» բժշկագիտական կենտրոն էր ժամանել ավստրալացի ընտանեկան բժիշկների մի խումբ, ում շրջայցի ընթացքում ներկայացվեց «Երևան» ԲԿԳ կառուցվածքը, բաժանմունքները, շտապ բուժօգնության դեպքում օգնության ցուցաբերման ընթացակարգը, բժշկական օգնության և սպասարկման կարգը և այլն։
Երևան Բժշկագիտական կենտրոն / Yerevan Scientific Medical Center updated their status.
When this happens, it's usually because the owner only shared it with a small group of people, changed who can see it or it's been
ՀՀ վարչապետի անդրադարձը «Երևան» ԲԳԿ վերանորոգման և բարեփոխման աշխատանքներին:
Մեզ համար անչափ կարևոր են մեր բուժառուների կարծիքները և շնորհակալական խոսքերը, որոնք միշտ ոգեշնչում են 👇🏻
«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Երևան ԲԳԿ-ի ողջ անձնակազմին,առավել ևս 17.05.25-ին ինձ ընդունած և իրենց գործ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ կատարած թիմին։ Սակայն
ուզում եմ առավել հատուկ առանձնացնել
վերակենդանացման բաժանմունքի բժիշկ
Վահե Մարտիրոսյանին ու ինձ վիրահատող բժիշկ Արտյոմ Կահրամանյանին։ Երկուսն էլ արել են ինձ համար առավելագույնը և
նույնիսկ կասեի ԱՆՀՆԱՐԻՆԸ։ Արտյոմ
Կահրամանյանը խոստանալով ընդամենը 1-2% հավանականություն, որ ես կկարողանամ տանել վիրահատությունը, բառիս բոլոր իմաստներով իր հրաշագործ աշխատանքով ինձ նոր կյանք պարգեվեց։
Ուստի ցանկանում եմ, որ բոլորը իմանան այս մարդկանց մասին և իրենց բարեխիղճությամբ, հոգատարությամբ և
համբերատարությամբ կատարած աշխատանքի մասին»։
Դեպքի մանրամասները ներկայացված են հետևյալ հոդվածում՝ 👇
arm.sputniknews.ru/20250524/erevanum-33-amja-shinararn-ynkel-e-9-rd-harkic-u-voghj-mnacel-hrashq-te-89266918.html
Այսօր վնասվածքաբանների համաշխարհային օրն է։
Սիրելի՛ վնասվածքաբաններ, ձեր նվիրվածությունը, մասնագիտական հմտություններն ու հոգատար վերաբերմունքը արժանի են ամենաբարձր գնահատանքի։ Դուք կանգնած եք ցավի, վերականգնման ու հույսի սահմանագծում՝ դառնալով շատերի համար կյանք վերադառնալու հնարավորության խորհրդանիշ:
Մաղթում ենք ձեզ առողջություն, ուժ, անսպառ եռանդ ու մասնագիտական նոր հաջողություններ։
Շնորհակալ ենք ձեր անփոխարինելի աշխատանքի համար։
Ուրախությամբ հայտնում ենք, որ «Երևան» բժշկագիտական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել օրեր առաջ 6-րդ հարկից վայր ընկած և ծայրահեղ ծանր վիճակով կենտրոն տեղափոխված 32-ամյա երիտասարդի կյանքը:
Բուժառուն երկու շաբաթ անց դուրս է գրվել կենտրոնից լավացումով:
Մասնակից բժիշկները՝ անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ՝ Գոհար Խաչատրյան, ռեանիմատոլոգ՝ Վահե Մարտիրոսյան, անեսթեզիոլոգ՝ Մարգարյան Գոռ, դիմածնոտային վիրաբույժ՝ Անահիտ Մինասյան, վնասվածքաբաններ՝ Պավել Կիրակոսյան, Աշոտ Ադամյան:
Դեպքի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով`
surl.li/lomsgu
Աննախադեպ զեղչ «Երևան» ԲԳԿ-ում։
Մայիսի 19-ից 2 շաբաթ շարունակ կգործի 35% զեղչ տեսողության լազերային շտկման Femto Lasik և 40% զեղչ նորարարական SmartSight մեթոդների համար։
Արժեքը ներառում է նախավիրահատական բոլոր հետազոտությունները։
Վիրահատություններն իրականացվելու են հանրապետությունում հայտնի բարձրակարգ ակնաբույժների կողմից։
Շտապե՛ք գրանցվել և վերականգնել ձեր տեսողությունը ամենաարագ ու անվտանգ միջամտությունների շնորհիվ։
Գրանցման համար զանգահարեք՝
📞 +374 10 237777 (ակնաբուժական ընդունարան)
📞 +374 91 336259
📍 Հր. Ներսիսյան 7
Մեզ համար անչափ կարևոր են մեր բուժառուների կարծիքները և շնորհակալական խոսքերը, որոնք միշտ ոգեշնչում են 👇🏻
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ
Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հղել Երևան ԲԳԿ կլինիկայի Վիրաբուժության բաժնի Ընդհանուր վիրաբուժության վիրաբույժ Արամ Հուսիկի Անտոնյանին։
Երբ ծանր վիճակով հայտնվեցի Վերակենդանացման բաժնում, Արամ Անտոնյանը իր կոչմանը արժանի այն եզակի բժիշկներից էր, ով մասնագիտական բարձր գիտելիքներով, հոգատար և սրտացավ վերաբերմունքով, մոռացած քունն ու հանգիստը՝ լուսացրեց իմ կողքին։
Յուրահատուկ արագ կողմնորոշվելու և արագ արձագանքելու ունակությամբ, ինչպես նաև իր հաստատուն ու հուսադրող տոնով նա ինձ վերադարձրեց վտանգված առողջությունս։
Բախտը ժպտաց ինձ նաև էնդոսկոպիստի հարցում։ Էնդոսկոպիկ միջամտությունն իրականացրեց փորձառու բժիշկ Դավիթ Սուրենի Մարգարյանը։
Ինչ էլ գրեմ այս երկու բժիշկներիս՝ քիչ կլինի՝ արտահայտելու իմ խորին երախտագիտությունը նրանց, ովքեր մինչև դուրսգրմանս օրը նույն հոգատարությամբ էին ինձ վերաբերվում։
Շնորհակալություն, հարգարժան բժիշկներ Արամ Հուսիկի Անտոնյան և Դավիթ Սուրենի Մարգարյան։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Պրոկտոլոգիայի բաժնի վարիչ Արթուր Աշոտի Վարդանյանին բուժումս կազմակերպելու և հիվանդությանս վերաբերյալ լիարժեք իրազեկման համար։
Շնորհակալ եմ նաև ԲԿ-ի ողջ բուժանձնակազմին, ովքեր բարեխղճորեն կատարեցին իրենց պարտականությունները և նպաստեցին իմ արագ վերականգնմանը։
Բուժառու՝ բազմաժանր գրող, ՀԱԱՄ հ/կ անդամ Ռիմա Սիմոնյան
29․04․2025թ․
📣 «Երևան» բժշկագիտական կնետրոնը աշխատանքի է հրավիրում բժիշկ-էնդոսկոպիստի։
📌Պահանջներ․
✔️Մասնագիտական կրթություն և/կամ վերջին 5 տարում համապատասխան վերապատրաստումների առկայություն:
✔️Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office):
✔️Օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
✔️ Աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավաելություն
📧Դիմելու կարգ.
Ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել hr@yerevanmc.am էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Բժիշկ-էնդոսկոպիստ»։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
📌 ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Մայիսի 24-ին և 25-ին «Երևան» ԲԳԿ կայցելի Ավստրիայում հայտնի Լազերային ռեֆռակցիոն վիրաբույժ Վիկտոր Դերհարթունիանը։
Այցի շրջանակներում ժամանակի պահանջներին համապատասխան նորարգույն սարքավորումներով իրականացվելու են կարճատեսության, հեռատեսության, աստիգմատիզմի շտկման նորարարական վիրահատություններ՝ լենտիկուլյար էքստրակցիա SmartSight մեթոդով։
Հերթագրման համար անհրաժեշտ է զանգահարել՝
📞 +374 91 336259
📞 +374 10 237777 (ակնաբուժական ընդունարան)
📍 Հր. Ներսիսյան 7
Սիրելի՛ բուժքույրեր, շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի` Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ։
Շնորհակալ ենք ձեր ամենօրյա սրտացավ և անձնուրաց աշխատանքի համար, որի շնորհիվ է մեր բնակչության առողջության վերականգնման գործընթացը հոգատարությամբ և սահուն իրականացվում:
🔊 Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Երևան» բժշկագիտական կենտրոնը ՀՀ Առողջապահության նախարարության կողմից ստացել է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ մեզ մոտ մատուցվող լաբորատոր ախտորոշիչ ծառայությունների համար, ինչը փաստում է, որ ներդրված որակի կառավարման համակարգը համապատասխանում է ազգային ստանդարտի պահանջներին։
Երևան Բժշկագիտական կենտրոն / Yerevan Scientific Medical Center updated their status.
When this happens, it's usually because the owner only shared it with a small group of people, changed who can see it or it's been
«Երևան» ԲԳԿ-ում տեղի ունեցավ դասընթաց «Վիրակապարանների հագեցվածությունը», «Պառկելախոցերի մշակում» թեմաներով, որը վարեց Վիրաբուժական բաժանմունքի ավագ բուժքույր՝ Հերմինե Պողոսյանը:
Դասընթացը նախատեսված էր բուժքույրերի համար:
☎️ 010 20 00 40 (ընդունարան)
☎️ 010 23 77 77 (ակնաբուժական ընդունարան)
📍 Հր․ Ներսիսյան 7
📆 Ապրիլի 19-ին «Երևան» ԲԳԿ-ում հայտարարվում է ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ լյարդային հիվանդությունների համար, որի շրջանակներում ժամը 09։00-15։00 ընթացքում կանցկացվի անվճար խորհրդատվություն 18 տ․ բարձր բոլոր բուժառուների համար։
📌 Ապրիլի 19-ը համարվում է Լյարդի միջազգային օրը, որի նպատակն է միավորել բոլոր միջազգային կառույցների ջանքերը՝ իրազեկելու և պայքարելու լյարդի հիվանդությունների դեմ։
📌 Լյարդն օրգանիզմում իրականացնում է 500-ից ավել ֆունկցիաներ, որոնցից կարևոր է շեշտել դետոքսիկացիան (օրգանիզմի ազատումը թույներից), մասնակցությունը մարսողությանը և նյութափոխանակությանը։ Չնայած այս խիստ կարևորությանը՝ հաճախ լյարդի առողջությունը մնում է անտեսված, արդյունքում՝ ցնցող վիճակագրություն։ Աշխարհում 1,5 մլրդ մարդ տառապում է լյարդի տարբեր քրոնիկ հիվանդություններով և մոտ 2 մլն մահացութուն ասոցացվում է լյարդի քրոնիկ հիվանդությունների բարդությունների հետ։ Այս միջազգային օրն ուղղված է նաև այս ծանր վիճակագրությունը մեղմացնելուն, լյարդի առողջության մասին իրազեկման մակարդակը բարձրացնելուն։
🏥 «Երևան» ԲԳԿ Գաստրոէնտերոլոգիայի և հեպատալոգիայի բաժանմունքը նույնպես ակտիվորեն մասնակցում է Լյարդաբանական բոլոր միջազգային օրերին։
☎️ 010 20 00 40 (ընդունարան)
📍 Հր․ Ներսիսյան 7
📢 «Երևան» բժշկագիտական կենտրոնում #ԳՈՐԾԿԱ:
Աշխատանքի ենք հրավիրում ցերեկային մայրապետի:
📌 Պահանջներ․
✔ Մաքրասիրություն
✔ պատասխանատվության զգացում
Դիմելու կարգը.
📧 Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը ուղարկել Hr@yerevanmc.am էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Ցերեկային մայրապետ»։
❗ Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները։
📣 «Երևան» Բժշկագիտական կնետրոնում #ԳՈՐԾԿԱ:
Աշխատանքի ենք հրավիրում պատասխանատվության բարձր զգացում ունեցող, պարտաճանաչ հերթապահ բուժքույրի և ցերեկային բուժքույրի:
📌Պահանջներ․
✔️Մասնագիտական կրթություն և/կամ վերջին 5 տարում համապատասխան վերապատրաստումների առկայություն:
✔️Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office):
✔️Օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
✔️ Աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավաելություն
📧Դիմելու կարգ.
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը ուղարկել hr@yerevanmc.am էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Ցերեկային բուժքույր» կամ «Հերթապահ բուժքույր»։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
🏃🏻♀️«Երևան» ԲԳԿ վերջերս վերաբացված Վերականգնողական ծառայությունը համալրվել է անհրաժեշտ սարքերով և պարագաներով, ինչի շնորհիվ լիարժեք իրականացվում է ռեաբիլիտացիա՝
✔ հենաշարժողական համակարգի խնդիրների,
✔ նախավիրահատական և հետվիրահատական շրջանների
✔ սիրտ-անոթային համակարգի (փոքր և մեծ ինվազիվ միջամտություններից հետո)
✔ նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում։
🧑🦽Կինեզիոթերապիան արդյունավետորեն կիրառվում է հատկապես ողնաշարի տարբեր խնդիրների դեպքում՝ կեցվածքի շեղումներ, ճողվածքներ, միջողային սկավառակի ճողվածքներ և այլն։
☎️ 010 20 00 40 (ընդունարան)
📍 Հր․ Ներսիսյան 7
Փետրվարի 7-9 Աբու Դաբիում տեղի ունեցավ ESO 2025 (Emirates Society of Ophthalmology) ամենամյա միջազգային ակնաբուժական համաժողովը: Այն համարվում է ԱՄԷ-ի միջազգային ամենախոշոր ակնաբուժական համաժողովներից մեկը, որին ներկա էին նաև «Երեւան» ԲԳԿ ակնաբուժական բաժանմունքի ակնաբույժներ՝ Անուշ Հովհաննիսյանը և Զառա Դրավաջյանը:
Համաժողովի շրջանակներում Ախտորոշիչ և Գլաուկոմայի բաժանմունքի ակնաբույժ՝ Զառա Դրավաջյանը հանդես է եկել զեկույցով, ներկայացնելով իր փորձը` «Եղջերաթաղանթի, պերֆորացիայով վտանգված նեյրոտրոֆիկ խոցի բուժումը ինսուլինի աչքի կաթիլի միջոցով»:
Ինսուլինի կիրառումը որպես աչքի կաթիլ համարվում է եղջերաթաղանթի մի շարք հիվանդությունների բուժման նորարարական մեթոդ ամբողջ աշխարհում եւ ակնաբույժ՝ Զառա Դրավաջյանի շնորհիվ ներդրվել և ակտիվորեն կիրառվում է նաև «Երևան» ԲԳԿ ակնաբուժական բաժանմունքում։
🔈Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Երևան» բժշկագիտական կենտրոնի էնդոկրինոլոգիական բաժանմունքի բժիշկ, վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Լիաննա Պողոսյանը և Թարախային վիրաբուժության և շաքարախտային ոտնաթաթի բուժման ծառայության ղեկավար Նունե Սողոմոնյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից Կանանց միջազգային օրվա կապակցությամբ արժանացել են պատվոգրերի առողջապահության ոլորտում երկարատև բարեխիղճ և անմնացորդ նվիրումով կատարած աշխատանքի համար։
«Երևան» ԲԳԿ-ում տեղի ունեցավ դասընթաց «Լաբորատոր նախահետազոտական փուլի որակի կառավարում» թեմայով, որը վարեց Լաբորատորիայի ծառայության ղեկավար՝ Սևան Իրիցյանը:
Դասընթացը նախատեսված էր բուժքույրերի համար:
☎️ 010 20 00 40 (ընդունարան)
☎️ 010 23 77 77 (ակնաբուժական ընդունարան)
📍 Հր․ Ներսիսյան 7