Yerevan MSC
Natus Nicolet Viking EDX EMG/NCS/EP/IOM System

Natus Nicolet Viking EDX EMG/NCS/EP/IOM System

Մեր թիմի համար սա լրջագույն ձեռքբերում է, քանի որ համակարգը թույլ է տալիս կատարել .Nerve Conduction Study (NCS), որը հատուկ նյարդերի խթանումն է և դրանց կողմից մկաններին նյարդային ազդակների հաղորդման ունակության ստուգումն ու արձանագրումն է։ .Electromyography (EMG), որի շնորհիվ գնահատվում է մկանների և դրանց կառավարող շարժիչ նեյրոնների (նյարդային բջիջների) վիճակը: .Evoked Potentials (EP) հարուցված պոտենցիալներ, ներառյալ տեսողական, լսողական, սոմատոսենսոր հարուցված պոտենցիալները (Visual, Auditory, Somatosensory Evoked Potentials-VEP, AEP, SEP): Հարուցված պոտենցիալները կամ հարուցված պատասխանը նյարդային համակարգի, հատկապես գլխուղեղի առանձին կառույցների/հատվածների գործունեության գնահատումն է հատուկ եղանակով։
Այս ամենից զատ համակարգը թույլ է տալիս կատարել հետևյալ օժանդակ և նեղ մասնագիտական հետազոտությունները .Electroretinography (ERG) .Electrooculography (EOG) .P300 .Contingent Negative Variation (CNV) .Motor Evoked Potentials (MEP) Արդյունքում մեր «Ցավի և նյարդաբանության կլինիկան» ամրագրում է իր դիրքերը ոլորտում և հավակնում դառնալ առաջատարներից մեկը։ Այն ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի նախագահ Գուրգեն Անդրանիկի Հովհաննիսյանը։ Մեր կենտրոնում պացիենտի հետազոտումը և բուժումը, անկախ բաժանմունքից կատարվում է մուլտիդիսցիպլինար սկզբունքներով։ Անհրաժեշտության դեպքում պացիենտը զննվում է անհրաժեշտ բոլոր նեղ մասնագետների կողմից։ «Ցավի և նյարդաբանության կլինիկան» հանդիսանում է նաև ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի բազա։ Կլինիկայում դասավանդում և նեղ մասնագիտական, ինչպես նաև գիտական գործունեություն են ծավալում հայկական նյարդաբանության ակունքներում կանգնած դասախոսներ բժշկական գիտությունների դոկտորներ և թեկնածուներ։
Կարևոր է, որ ամբուլատոր ծառայություններում առկա է մանկական նյարդաբանություն։
Շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ մեր հայրենակից գործընկերներին նման բարձր պատրաստականության և հայրենիքին նվիրվածության համար։
Բժշկական կենտրոնը քայլ առ քայլ համալրվում է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, ինչպես նաև, անվանի բարձրակարգ մասնագետներով։
Տեղեկացնենք նաև, որ լայնածավալ վերանորոգման աշխատանքների շնորհիվ, զգալիորեն բարեկարգվել են վիրահատարանները և հիվանդասենյակները։
Մեր մասնագիտացված և հոգատար անձնակազմը կնպաստի ձեր որակյալ բուժման գործընթացին:

Natus Nicolet Viking EDX EMG/NCS/EP/IOM System