Երևան ԲԳԿ

Yerevan MSC
Երևան ԲԳԿ

Երևան ԲԳԿ

Երևան ԲԳԿ

Երևան ԲԳԿ

Yerevan MSC

Մեր մասին

«Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն» ՓԲ կենտրոնը ստեղծվել է 2003թ.՝ 8-րդ բուժմիավորում ՓԲԸ հենքով: 8-րդ բուժմիավորումը Զեյթուն թաղամասի առաջին առողջապահական հիմնարկն էր. ստեղծվել է 1957թ., որպես համաբուժարանային-հիվանդանոցային համալիր: Տարիների ընթացքում թաղամասի զարգացմանը զուգընթաց կառուցվեցին նոր մասնաշենքեր, բացվեցին բաժանմունքներ և կաբինետներ, ավելացավ բնակչությանն սպասարկող բժշկական անձնակազմի թիվը, բարձրացավ բժշկական օգնության մակարդակն ու որակը:
2003թ. ՀՀ կառավարության որոշմամբ 8-րդ բուժմիավորման հենքով ստեղծվեց «Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, որի կազմի մեջ մտան Զեյթուն և Արաբկիր մանկական համաբուժարանները, Հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտը: Բժշկական կենտրոնում աշխատում են 334 բժիշկներ, առկա է 491 միջին և կրտսեր բուժանձնակազմ: Կենտրոնի աշխատողներից 5-ը բժշկագիտության դոկտոր է, 20-ը` բժշկական գիտությունների թեկնածու, 4-ը` կենսաբանական և տեխնիկական գիտությունների թեկնածու: Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ն Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի ուսանողների ուսուցման կլինիկական բազա է:
Անցած 3 տարվա ընթացքում հիվանդանոցում բացվել են նոր բաժանմունքներ` ուրոլոգիայի և անդրոլոգիայի կենտրոնը, պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանական, ցածր տեսողության բաժանմունքները:
Ներկայումս Քանաքեռ-Զեյթուն ԲԿ ընկերությունում գործում են թերապիայի, էնդոկրինոլոգիայի, նյարդաբանության, ընդհանուր վիրաբուժության, դիմածնոտային վիրաբուժության, պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության, գինեկոլոգիայի, ակնաբուժության, անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքները, ուրոլոգիայի և անդրոլոգիայի կենտրոնը, ծննդատունը: Ժամանակակից նոր սարքավորումներով և գործիքներով են հագեցվում բժշկական կենտրոնի լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունները` կլինիկական, կենսաքիմիական, մանրէաբանական լաբորատորիաները, ճառագայթային և ֆունկցիոնալ-գործիքային հետազոտությոնների կաբինետները:

KZMC

Վերանորոգվել և եվրոպական չափորոշիչներին են համապատասխանեցվել անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման, վիրաբուժական, ակնաբուժական գլաուկոմայի և ցածր տեսողության բաժանմունքները, ուրոլոգիայի և անդրոլոգիայի կենտրոնը : Վերանորոգվել և սանիտարական նորմերին են համապատասխանեցվել հիվանդանոցի ընդունարանը և կլինիկական լաբորատորիան: Վերանորոգման փուլում է նոր ստեղծվող էնդոկարդիովասկուլյար վիրաբուժության և ախտորոշման կենտրոնը:
Հետևողական աշխատանք է իրականացվում հիվանդանոցում ապաքինվող հիվանդների դեղորայքային սպասարկման մակարդակը բարձրացնելու համար. հիվանդանոցի տարբեր բաժիններում բուժվող հիվանդների համար 2006թ. դեղորայքի ձեռք բերման ծախսված գումարները ավելի քան 3 անգամ գերազանցում են 2003թ. ցուցանիշը` կազմելով շուրջ 110 մլն դրամ:
Նյութատեխնիկական հենքի, դեղորայքով ապահովվածության, բժշկական կադրերի մասնագիտական որակավորման մակարդակի բարձրացման, վարվելակերպի նորմերի անշեղ պահպանման շնորհիվ 1,5 անգամ ավելացել է բժշկական կենտրոնի հիվանդանոցի բաժանմունքներում բուժվել ցանկացողների թիվը` 4 հազարից հասնելով ավելի քան 6 հազարի: Իրականացված միջոցառումների շնորհիվ հիվանդանոցում նվազել է հիվանդների բուժման միջին տևողությունը: Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ն ունի նաև զարգացման բազմաթիվ ծրագրեր:

«Սրտի շաբաթ» Երևան ԲԳԿ-ում

«Սրտի շաբաթ» Երևան ԲԳԿ-ումՍրտաբանի խորհրդատվություն - 50% զեղչովՍրտաբանական գործիքային հետազոտություններ - 50% զեղչով✅ Կորոնարոգրաֆիա (զոնդավորում) - 87500դր. (175000 դրամի փոխարեն)✅ էխոսրտագրություն - 6000դր. (12000 դրամի...
Read More "«Սրտի շաբաթ» Երևան ԲԳԿ-ում"

Երիտասարդ մասնագետների հերթական կլինիկական դեպքի քննարկում

Երևան Բժշկագիտական կենտրոնում կայացավ երիտասարդ մասնագետների հերթական կլինիկական դեպքի քննարկումը, որի ընթացքում սրտաբան Արմինե Ասատրյանը ներկայացրեց հազվադեպ հանդիպող դեպք (մանրամասները փակ են՝ բուժառուի ցանկությամբ)։ Կլինիկական...
Read More "Երիտասարդ մասնագետների հերթական կլինիկական դեպքի քննարկում"

«Սրտի Շաբաթ» ակցիա

Սեպտեմբերի 29-ը նշվում է որպես սրտի համաշխարհային օր:Այդ կապակցությամբ «Երևան» ԲԳԿ անցկացնում է «Սրտի Շաբաթ» ակցիան, որի նպատակն է սրտաբանական ծառայություններն ավելի հասանելի դարձնել մեր...
Read More "«Սրտի Շաբաթ» ակցիա"

Վիրաբուժական ծառայություններ

Երևան Բժշկագիտական կենտրոնում մատուցվում են հետևյալ վիրաբուժական ծառայությունները՝✔ Ընդհանուր և լապարոսկոպիկ✔ Դիմածնոտային✔ Քիթ-կոկորդ-ականջաբանական✔ Պլաստիկ✔ Վնասվածքաբանական և օրթոպեդիկ✔ Անոթային✔ Շաքարախտային ոտնաթաթի և թարախային վիրաբուժական✔ Պրոկտոլոգիական✔ Գինեկոլոգիական։
Read More "Վիրաբուժական ծառայություններ"

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք

Երևան Բժշկագիտական կենտրոնի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում իրականացվում են ցանկացած տեսակի վնասվածքների, հենաշարժիչ համակարգի բնածին և ձեռքբերովի արատների ախտորոշում և բուժում, ինչպես թերապևտիկ` այնպես էլ...
Read More "Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք"

Ինտերվենցիոն սրտաբանության և կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի բաժանմունք

Երևան Բժշկագիտական կենտրոնի Ինտերվենցիոն սրտաբանության և կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի բաժանմունքը աշխատում է 24/7 ռեժիմով:Բաժանմունքում կատարվում են հետևյալ միջամտությունները՝ Ինտերվենցիոն միջամտություններ✔ Կորոնարոգրաֆիա և Շունտոգրաֆիա✔ Կորոնար զարկերակների ստենտավորում✔...
Read More "Ինտերվենցիոն սրտաբանության և կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի բաժանմունք"