✅ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Մեկնարկում է ԷԽՈՍՐՏԱԳՐՈՒԹՅԱՆ մեկամսյա դասընթաց-վերապատրաստում, որը նախատեսված է սրտաբանների, թերապևտների, ընտանեկան բժիշկների ու սրտաբանության կլինիկական օրդինատորների համար։ 📆 Դասընթացի մեկնարկը՝ հունիսի 26: 📍Դասընթացները
Սիրելի բուժքույրեր,
Դուք ոչ միայն կատարում եք ձեր պարտականությունը, այլ հաճախ դառնում եք հիվանդի ամենամեծ աջակցությունը՝ երկար հերթապահությունների, լարված օրերի ու պատասխանատվության մեջ։ Թող ձեր հոգատարությունը երբեք չվերածվի սովորույթի, իսկ հոգնածությունը երբեք չխլի այն լույսը, որով մարդիկ ձեզ հիշում են։
Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ ցանկանում ենք, որ ձեր նվիրումն ու աշխատանքը միշտ արժանանան իրական գնահատանքի, մարդկային վերաբերմունքի և այն հարգանքին, որը դուք ամեն օր վաստակում եք ձեր գործով։
Խորին հարգանք և շնորհակալություն ձեր լուռ, բայց անփոխարինելի ներկայության համար։👩⚕️🌸
Այսօր առանձնահատուկ օր է՝ նվիրված այն մարդկանց, ովքեր անտեսանելի, բայց անչափ կարևոր աշխատանք են կատարում առողջապահության համակարգում։ Լաբորատոր աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը, ճշգրտությունն ու պատասխանատվությունը հիմք են հանդիսանում ճիշտ ախտորոշման և արդյունավետ բուժման համար։🩸🧪🔬
Շնորհակալ ենք ձեր նվիրվածության և անփոխարինելի ներդրման համար։ Թող ձեր կարևոր աշխատանքը միշտ արժևորվի ու գնահատվի։
«Երևան» Բժշկագիտական կենտրոնը, ի դեմս տնօրեն Հովիկ Բալյանի, շնորհավորում է Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի առթիվ։
Թող ձեր կյանքում միշտ լինի ջերմություն, հարգանք, հաջողություն և նոր նվաճումներ։ Մաղթում ենք անսպառ էներգիա՝ ձեր նպատակներին հասնելու ճանապարհին։ Ձեր անկեղծ ու ջերմ ժպիտը ձեր հարազատների երջանկության գրավականն է:
Եղեք առողջ և երջանիկ։
Խորը ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կառլեն Ադամյանը:
Նա իր կյանքի ողջ ընթացքը նվիրեց մասնագիտությանը, գիտության զարգացմանն ու առաջընթացին` հավատարիմ մնալով բժիշկի կոչմանը իր ազնվությամբ, բարությամբ և հոգատարությամբ։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Կառլեն Ադամյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:

