Ակնաբուժական կլինիկա
«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի ակնաբուժական կլինիկան հիմնադրվել է 1961թ-ին Երևանի թիվ 8 հիվանդանոցի բազայի վրա պրոֆ. Ե. Դ. Բլավացկայի ղեկավարությամբ: Տարիների ընթացքում կլինիկայի գործունեության մեջ մեծ լումա են դրել ղեկավարներ, ինչպիսին են պրոֆ. Ի. Ի. Միրզա-Ավագյանը և պրոֆ. Լ. Հ. Բարսեղյանը:
Բժշկագիտության զարգացման հետ զուգահեռ ստեղծվել են հետեվյալ բաժանմունքներ. վնասվածքաբանության բաժանմունք
.անոթային պաթոլոգիայի բաժանմունք
.գլաուկոայի բաժանմունք
.գործում են նաև մանկական և ախտորոշման ծառայություններ:
Կլինիկայում անձնակազմի կողմից իրականացվում է աչքի տարբեր պաթոլոգիաներով վիրաբուժական և կոնսերվատիվ բուժում: Կատարվում են նաև խորհրդատվություններ:
Ներկայումս կլինիկան ղեկավարում է բ.գ.թ. Տ. Ս. Դովլաթյանը: