Երևան ԲԳԿ

Yerevan MSC
Երևան ԲԳԿ

Երևան ԲԳԿ

Երևան ԲԳԿ

Երևան ԲԳԿ

Yerevan MSC

Մեր մասին

«Երևան» բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ն ստեղծվել է 8-րդ բուժմիավորում ՓԲԸ հենքով: 8-րդ բուժմիավորումը Զեյթուն թաղամասի առաջին առողջապահական հիմնարկն էր, ստեղծվել է 1957թ.՝ որպես համաբուժարանային-հիվանդանոցային համալիր: Տարիների ընթացքում թաղամասի զարգացմանը զուգընթաց կառուցվեցին նոր մասնաշենքեր, բացվեցին բաժանմունքներ և կաբինետներ, ավելացավ բնակչությանը սպասարկող բժշկական անձնակազմի թիվը, բարձրացավ բժշկական օգնության մակարդակն ու որակը: Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 18-ի հ.651-Ա որոշման համաձայն բուժհաստատությունը վերանվանվել է «Երևան» բժշկական կենտրոն» ՓԲԸ, այնուհետև միավորվել «Լ.Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ-ի հետ՝ որպես «Երևան» բժշկագիտական կենտրոն ՓԲԸ: Կենտրոնը ներկայումս իրականացնում է թե՛ բժշկական, թե՛ գիտահետազոտական գործունեություն: Իր գործունեության շրջանակներում Կենտրոնը ակտիվորեն համագործակցում է պետական կառավարման մարմինների, համայնքի, առողջապահության կառավարման մարմնի, արտասահմանյան կազմակերպությունների հետ: Համագործակցելով Գիտության կոմիտեի հետ Կենտրոնը իրականացնում է սրտաբանության ոլորտում թեմատիկ և բազային ծրագրեր:
Կենտրոնը համագործակցում է բժշկական և գիտական ոլորտի առաջատար կազմակերպությունների հետ, գործընկերային հարաբերություններ է հաստատել առողջության առաջնային պահպանման օղակի, հետ՝ մատուցելով լաբորատոր ծառայություններ: Ակտվորեն համագործակցում է արտասահմանյան կազմակերպությունների հետ իրականացնելով Կլինիկական հետազոտություններ գաստրոէնտերոլոգիայի և ակնաբուժության ոլորտում:


2023թ-2024թթ. «Երևան» բժշկագիտական կենտրոնում իրականացվել է ախտորոշիչ բլոկի վերազինում: Հիմնվել է նոր լաբորատոր ծառայություն՝ հագեցած ժամանկակից սարքավորումներով, վերազինվել է անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքը: Վիրաբուժական բլոկի վերազինման նպատակով ձեռք է բերվել լապարասկոպիկ վիրահատական համակարգ, էնդոսկոպիկ վիրահատական համակարգ:
Ներկայումս «Երևան» բժշկական կենտրոնում գործում են՝ Անհետաձգելի բուժօգնության, Ներքին հիվանդությունների կլինիկայի՝ թերապիայի, էնդոկրինոլոգիայի, գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի, նյարդաբանության բաժանմունքները, ռևմատոլոգիական ծառայությունը, Սրտաբանական կլինիկայի՝ սրտաբանության և ԻԹԲ բաժանմունքները, Ինտերվենցիոն սրտաբանության և կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի ծառայությունը, Վիրաբուժական կլինիկայի՝ ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության, վնասվածքաբանության, դիմածնոտային վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանության, պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության բաժանմունքները, անոթային վիրաբուժության, թարախային վիրաբուժության և շաքարախտային ոտնաթաթի բուժման, գինեկոլոգիական, ուրոլոգիական, պրոկտոլոգիական ծառայությունները, Ակնաբուժական կլինիկայի՝ մանկական և ցածր տեսողության, անոթային, վնասվածքաբանության, գլաուկոմայի ակնաբուժության բաժանմունքները, վիրահատարանը, ախտորոշիչ ծառայությունը , Ախտորոշման Կլինիկայի՝ ռենտգեն ախտորոշման, ՈւՁՀ, Համակարգչային շերտագրման, սցինտիգրաֆիայի, սիրտ-անոթային ֆունկցիոնալ ախտորոշման, լաբորատոր ախտորոշման ծառայությունները, անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքը:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Սիրելի՛ հայրենակիցներ,Ավարտվում է մեր երկրի համար բազում դժվարություններով և անհաղթահարելի թվացող մարտահրավերներով լի 2023 թվականը։Այս բարդ ժամանականերում անգնահատելի է հատկապես բժշկության ոլորտի մասնագետների համատեղ և...
Read More "Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ"

Պրոկտոլոգիական ծառայություն

«Երևան» բժշկագիտական կենտրոնի Պրոկտոլոգիական ծառայությունը գործում է շուրջ 15 տարի։ Ծառայությունը զբաղվում է հաստ աղու և ուղիղ աղու տարբեր պաթոլոգիաներով՝ ներառելով ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ...
Read More "Պրոկտոլոգիական ծառայություն"

Գինեկոլոգիական բաժանմունք

«Երևան» բժշկագիտական կենտրոնի Գինեկոլոգիական բաժանմունքում իրականացվում են գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշիչ հետազոտություններ (բակտերոլոգիական, ցիտոլոգիական, բջջաբանական և հյուսվածքաբանական, սոնոգրաֆիկ և համակարգչային շերտագրություն - ԿՏ), կոնսերվատիվ և վիրահատական...
Read More "Գինեկոլոգիական բաժանմունք"

Կերակրափողի լիգավորումԿերակրափողի

《Երևան》 բժշկագիտական կենտրոնում իրականացվում է կերակրափողի վարիկոզ լայնացած երակների լիգավորում (վարիկոզ երակների էնդոսկոպիկ կապում)։Կերակրափողի վարիկոզ լայանացած երակների լիգավորումը վերջին տարիներին լայնորեն կիրառվող էնդոսկոպիկ միջամտություն է:Մեթոդը...
Read More "Կերակրափողի լիգավորումԿերակրափողի"

Անհետաձգելի բուժօգնության ծառայություն

«Երևան ԲԳԿ»-ի Անհետաձգելի բուժօգնության ծառայությունն ապահովում է հիվանդության սուր շրջանում ընդունված բուժառուների անհետաձգելի բուժօգնության ցուցաբերումը, ընդունարանում նրանց հետազոտության օպերատիվ կազմակերպումը և իրականացումը։ Անհրաժեշտության դեպքում հենց...
Read More "Անհետաձգելի բուժօգնության ծառայություն"