Yerevan MSC
Ակնաբուժական գլաուկոմայի բաժանմունք

Ակնաբուժական գլաուկոմայի բաժանմունք

Գլաուկոման աչքի հիվանդությունների խումբ է, որն հանգեցնում է տեսանյարդի վնասման, և տեսողության կորստի առաջացման։ Ամենատարածված տեսակը բաց անկյուն գլաուկոման է։ Քիչ տարածված տեսակներն են՝ փակ անկյուն գլաուկոման և նորմալ ճնշումային գլաուկոման։
Բաց անկյուն գլաուկոման անցավ է և չի ունենում սուր նոպաներ, ուստի ակնհայտ ախտանշանների բացակայությունը կարևոր է աչքի կանոնավոր ստուգումներ անցկացնելու համար։ Միակ նշաններն են աստիճանաբար առաջացող տեսադաշտի կորուստնը և տեսողական նյարդի փոփոխությունները։
Փակ անկյուն գլաուկոմայով հիվանդների մոտավորապես 10%-ի մոտ ի հայտ է գալիս հանկարծակի առաջացած սուր ակնային ցավ, աչքերի արտահայտված կարմրածություն, գլխի նույն կողմի անտանելի ցավ, սրտխառնոց և փսխում, տեսողության կտրուկ վատացում, շատ բարձր ներակնային ճնշում, ֆիքսված և միջին բիբ։ Սուր փակ անկյուն գլաուկոման համարվում է արտակարգ իրավիճակ։
Գլաուկոմայի ռիսկի գործոններն են՝ ներակնային ճնշման բարձրացումը, ընտանեկան պատմությունը և արյան բարձր ճնշումը։ Ներակնային բարձր ճնշումն ամենակարևոր ռիսկի գործոնն է, սակայն բաց անկյուն գլաուկոմայի դեպքերի միայն հիվանդների 50%-ի մոտ է հանդիպում ներակնային ճնշման բարձրացում։
Վաղ բուժումը հնարավորություն է տալիս դադարեցնել կամ դանդաղեցնել հիվանդության ընթացքը դեղորայքով, լազերային բուժման կամ վիրահատական մեթոդներով։
Մեզ համար կարևոր է Ձեր առողջությունը։

Ակնաբուժական գլաուկոմայի բաժանմունք