«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնում ազդարարվում է ակնաբուժական կլինիկայի զարգացման մեկնարկը։
«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի տնօրեն Ավետիս Ավետիսյանը ԲԿ-ի անձնակազմի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել 2020 թվականի «Քովիդ-19» համավարակի և 44-օրյա պատերազմի օրերին ցուցաբերած անմնացորդ նվիրման, մարդկային ու մասնագիտական սխրանքներ կատարելու համար․ «Գնահատանքի և մեծարման են արժանի այն մարդիկ, ովքեր չնայած բոլոր տեսակի դժվարություններին և արհավիրքներին, առանց որևէ պահանջի մեզ տվել են առավելագույնը՝ անմնացորդ նվիրումով կանգնելով մեր բոլոր ծրագրերի ու նախաձեռնությունների կողքին» ։
Տնօրինության կողմից շնորհակալագրի են արժանացել ակնաբուժական կլինիկայի աշխատակիցները՝ կլինիկայի ղեկավար բժշկական գիտությունների թեկնածու Տիգրան Ստեփանի Դովլաթյանի գլխավորությամբ։
Անմնացորդ նվիրման և բժշկական կենտրոնի զարգացման մեջ մեծ ավանդի համար հատուկ պատվոգրի է արժանացել ակնաբուժական անոթային բաժանմունքի վարիչ, առաջատար ակնաբույժ Գևորգ Սեմյոնի Բարաղամյանը` ԲԿ տնօրենի որոշման համաձայն նշանակվելով նաև ակնաբուժական ծառայությունների գծով գլխավոր բժշկի տեղակալ ։
