Երևանում կայացել է Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի կողմից կազմակերպված Ակնաբուժության 21-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցում էին «Երևան» ԲԳԿ-ի ակնաբույժները։
Զեկույցներով հանդես են եկել Գևորգ Բարաղամյանը՝ «Ժամանակակից ներակնային ոսպնյակներ», Անդրե Ամիրխանյանը՝ «Ակնագնդի վնասվածքներ», Էդիտա Չիչակյանը՝ «Կերատոկոնուսով բուժառուների տեսողական ռեաբիլիտացիան սկլերալ ոսպնյակներով» թեմաներով։
