Yerevan MSC
Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունք

Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունք

«Երևան» բժշկագիտական կենտրոնի Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքը շուրջ մեկ տարի է, ինչ գործում է ավելի վերազինված և կատարելագործված պայմաններով։ Համալրվելով անհրաժեշտ գործիքակազմով և համապատասխան աշխատակիցների քանակով՝ այն հնարավորություն ունի միաժամանակ ընդունել 14 բուժառուի:
Բաժանմունքն ընդունում է բուժառուներին բոլոր տեսակի խնդիրներով՝ բացի նեյրովիրաբուժական և թոքային վիրաբուժության կարիք ունեցող կամ պոլիտրավմաներով հիվանդներից։
Այստեղ աշխատում են փորձառու և որակավորված անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, ովքեր պատասխանատու են բաժնի անխափան և շուրջօրյա գործունեության համար։
Բաժանմունքում իրականացվում են անզգայացման բոլոր տեսակները, որոնք ապահովում են վիրահատական ողջ ծավալները՝
․ Ընդհանուր վիրաբուժական
․ Անոթային
․ Գինեկոլոգիական
․ Վնասվածքաբանական
․ Դիմածնոտային
․ Պլաստիկ
․ Քիթ-կոկորդ-ականջի
․ Աչքի։
Բաժանմունքը լիարժեք գործել է նաև 44-օրյա պատերազմի վիրավորներին, ինչպես նաև վերջերս Արցախում պայթյունից տուժած և այրվածքներ ստացած հայրենակիցներին սպասարկելու համար։