Հոկտեմբերի 16-ը «Անզգայացման միջազգային օրն է», որն էլ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգները և բժշկության այս ոլորտի մասնագետները համարում են իրենց մասնագիտական տոնը։
Անզգայացումը (անեսթեզիան) կիրառվում է վիրահատությունների, ատամնաբուժության, վնասվածքների ժամանակ և բժշկության այլ ոլորտներում բուժառուին ցավազրկելու համար:
1846 թվականի հենց այս օրը ամերիկացի ատամնաբույժ Թոմաս Մորթոնը առաջին անգամ վիրահատություն է կատարել եթերային անզգայացմամբ և ցույց է տվել անզգայացման հաջող կիրառումը ընդհանուր անեսթեզիայի նպատակով։
Ժամանակակից բժշկությունն առանձնացնում է ընդհանուր, տեղային և ողնաշարի անզգայացման տեսակները: Անզգայացման պրեպարատները, մեթոդաբանությունը և այս ոլորտի մասնագետների գիտելիքները մշտապես կատարելագործվում են, ինչն էլ առավել արդյունավետ է դարձնում տարատեսակ հիվանդությունների բուժման ընքացքը։
Սիրելի՛ մասնագետներ, շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:
