Yerevan MSC
Բժիշկների և բուժաշխատողների օրհնության կարգ

Բժիշկների և բուժաշխատողների օրհնության կարգ

Այսօր «Երևան» Բժշկագիտական կենտրոնում Սուրբ Ավետարանիչների տոնի առթիվ տեղի ունեցավ բժիշկների և բուժաշխատողների օրհնության կարգ։

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ «Երևան» ԲԳԿ էր բերվել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող «Սուրբ Ղուկաս» ավետարանչի մասունքակիր Աջը։

«Տե՛ր, օրհնի՛ր կյանքի մեծագույն պարգևիդ պահպանությանը ծառայող և հիվանդների առողջության և ապաքինման համար անձնվեր ջանքեր ներդնող քո սիրելի զավակներին։ Օրհնի՛ր նրանց, արդյունավորի՛ր նրանց աշխատանքն ու երկնահաճո վաստակը ․․․»