Բժիշկ լինելն այլևս մասնագիտություն չէ։ Այն ինքնանվիրումի ճանապարհ է, առաքելություն, անձնուրաց գործունեություն, կոչում և կենսաձև։
Մասնագիտական հաջողությունների, անմնացորդ նվիրումի, մեծ պատասխանատվության և ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքի համար «Տարվա բժիշկ» մրցանակին է արժանացել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտոնի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-նյարդաբան, «Ցավի բժշկության ասոցիացիայի» նախագահ Ավետիսյանը։
Ի սրտե շնորհավորում ենք բժիշկ Ավետիսյանին՝ բժշկագիտության ոլորտում բարձր մրցանակի արժանանալու և մասնագիտական բարձր նշաձող սահմանելու առթիվ։