«Երևան» բժշկագիտական կենտրոնի Գինեկոլոգիական բաժանմունքում իրականացվում են գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշիչ հետազոտություններ (բակտերոլոգիական, ցիտոլոգիական, բջջաբանական և հյուսվածքաբանական, սոնոգրաֆիկ և համակարգչային շերտագրություն – ԿՏ), կոնսերվատիվ և վիրահատական բուժում։
Բաժանմունքում իրականացվում է՝
․ սեռական օրգանների բորբոքային պրոցեսների բուժում
․ դաշտանային ցիկլի խանգարումների բուժում
․ արյունահոսությունների բուժում
․ անպտղության բուժում
․ արգանդի պարանոցի տարբեր պաթոլոգիաների բուժում։
Բաժանմունքում իրականացվում են վիրահատություններ ամբողջ ծավալով, այդ թվում՝
․ էնդոմետրիումի գերաճների և պոլիպների
․ միոմիաների
․ ադենոմիոզի
․ ձվարանների կիստաների և ուռուցքանման գոյացությունների հեռացում
․ սեռական օրգանների իջեցումների և արտանկումների
․ անցանկալի հղիությունների արհեստական ընդհատումներ (մինչև 12 շաբաթական հղիության դեպքերում)
․ հեշտոցի կիստաների
․ շեքի կորեկցիա
․ անմիզապահության կորեկցիա
․ արտաքին սեռական օրգանների պլաստիկա
․ Մասնագետները խորհուրդ են տալիս տարին առնվազն մեկ անգամ այցելել գինեկոլոգի՝ կանանց վերարտոդրողական համակարգի ընդհանուր հետազոտություն և առողջական վիճակի ստուգման համար, ինչն օգնում է վաղ փուլում բացահայտել հնարավոր խնդիրները։
Գինեկոլոգի պետք է դիմել, եթե առկա է՝
․ անկանոն դաշտանային ցիկլ, արյունահոսությսւն
․ ցավ՝ որովայնի ստորին հատվածում
․ քոր, այրոց, ցավ շեքի և հեշտոցի շրջաններում
․ նորմայից շատ արտադրություն
․ հղիության պլանավորում։