Yerevan MSC
Գլաուկոմա

Գլաուկոմա

Գլաուկոման բավական տարածված հիվանդություն է և ժամանակի ընթացքում բերում է կուրության, քանի որ ախտահարվում են աչքի ցանցաթաղանթի բջիջները և տեսողական նյարդը։
Ռիսկի խմբում են գտնվում․
✅60-70 տարեկանից բարձր անձինք
✅բարձր աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն ունեցող անձինք 40-50 տարեկանից հետո
✅աչքի բարձր ճնշում ունեցող անձինք
✅արյան ցածր ճնշում ունեցող անձինք
✅էնդոկրին, նյարդային և սիրտ-անոթային խնդիրներ ունեցող անձինք
✅աչքերի վնասվածքներ, բորբոքային հիվանդություններ կամ վիրահատություններ տարած անձինք
Գլաուկոմայի ժամանակ բարձրանում է աչքի ճնշումը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է օրգանի արյունամատակարարման խանգարման։
Աչքի փոփոխությունները դարձելի չեն, հետևաբար պետք է հիվանդությունը վաղ ախտորոշել և հնարավորինս շուտ սկսել բուժման գործընթացը։
Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի գլաուկոմայի բաժանմունքը մասնագիտացած է այս հիվանդության մեջ և առաջարկում է ախտորոշման ու բուժման գերժամանակակից մեթոդներ։ Մեր մասնագետների շնորհիվ դուք կպահպանեք ձեր տեսողությունը և կկանխեք բարդությունների զարգացումը։