Զառա Այվազյան
Գլխավոր բժշկի տեղակալ ախտորոշիչ ծառայությունների գծով
Ախտորոշման կլինիկայի ռենտգեն ախտորոշման ծառայության ղեկավար

Սիրելի քաղաքացիներ,
Ողջունում եմ Ձեզ «Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի ախտորոշման կլինիկայի ողջ անձնակազմի անունից և հայտնում, որ վերջին տարիներին մեր բժշկական կենտրոնում իրականացվել են արդիականացման և վերակառուցման լայնածավալ աշխատանքներ, ինչի արդյուքնում համալրվել ու հզորացել է նաև ախտորոշման՝ դիագնոստիկ կլինիկան։
Մեզ մոտ իրականացվում են լաբորատոր և գործիքային՝ ռենտգեն, ուլտրաձայնային, էնդոսկոպիկ, սիրտ–անոթային համակարգի ֆունկցիոնալ ախտորոշման ծառայություններ։ Մենք օրեցօր համալրվում ենք ժամանակակաից սարք–սարքավորումներով, ինչի արդյունքում քայլ առ քայլ բարձրանում է մատուցվող ծառայությունների որակը։ Մեր բժշկական կենտրոնի ախտորոշման կլինիկայում աշխատում են փորձառու և բանիմաց մասնագետներ, ովքեր թրծվել են առողջապահական տարբեր համակարգերում աշխատանքի արդյունքում և տիրապետում են բժշկագիտության այս յուրահատուկ ճյուղի՝ դիագնոստիկայի կարևորագույն գաղտնիքներին։ Մենք ոչինչ չենք խնայում մեր շահառուների բարձրակարգ սպասարկման համար։
«Ճիշտ ախտորոշումը ճիշտ բուժման նախապայմանն է»։
Սիրով և խոնարհումով՝
Զառա Այվազյան։