Yerevan MSC
Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք

Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք

«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնը դեռևս «8-րդ կլինիկական հիվանդանոց» անվան ներքո մշտապես աչքի է ընկել հզոր դիմածնոտային վիրաբուժության ծառայությունով, որն իսկապես բացառիկ է եղել ոչ միայն Երևան քաղաքում, այլև ողջ հանրապետությունում։
Այսօր էլ, երիտասարդ ու ավագ սերնդի գրագիտության, օրինակելի փոխհարաբերությունների արդյունքում այն շարունակում է պահպանել իր դիրքերը։
Որպես դիմածնոտային վիրաբուժության ավանդույթները պահպանող դարբնոց՝ բաժանմունքը հագեցած է անհրաժեշտ ամեն ինչով։
Բաժանմունքը հանդիսանում է նաև ԵՊԲՀ բազա՝ բազմաթիվ կլինիկական օրդինատորներով։
Բաժանմունքի ղեկավարն է դիմածնոտային վիրաբույժ Արամ Էդուարդի Կասյանը, ում մեջքին սարի պես կանգնած են անվանի դիմածնոտային վիրաբույժ, պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Յուրի Միխայիլի Պողոսյանը և դիմածոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Կորյուն Արթուրի Հակոբյանը։
Լավագույնները՝ մեկ հարկի տակ՝ հանուն առողջության։

Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք