Երևան Բժշկագիտական կենտրոնում կայացավ երիտասարդ մասնագետների հերթական կլինիկական դեպքի քննարկումը, որի ընթացքում սրտաբան Արմինե Ասատրյանը ներկայացրեց հազվադեպ հանդիպող դեպք (մանրամասները փակ են՝ բուժառուի ցանկությամբ)։
Կլինիկական դեպքի քննարկման ժամանակ ներկայացվեց բուժման և հետազոտման պլանը, հիմնավորվեց դրանց ընտրությունը, ինչպես նաև եղավ հարց ու պատասխան մասնագետների մեջ՝ դեպքը դարձնելով առավել ուսանելի։
