«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական անոթային և անոթային վիրաբուժության ղեկավարները բարձր տրամադրությամբ քննարկում են բժշկական կենտրոնի առաջիկա զարգացման ուղղությունները։
«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական ծառայությունների գծով գլխավոր բժշկի տեղակալ, ՀՀ առաջատար ակնաբույժ Գևորգ Բարաղամյանը իր կառավարչական երկարամյա փորձն է փոխանցում նորանշանակ անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար, երիտասարդ ու բարձրակարգ անոթային վիրաբույժ Արգիշտի Արոյանին:
Դե իսկ ակնաբուժական կլինիկայի հիմնանորոգված վիրահատարանները սպասում են առաջին պացիենտներին, որտեղ Հանրապետության առաջատար ակնաբույժները Գևորգ Բարաղամյանի գլխավորությամբ կվերականգնեն Ձեր աչքի լույսը…
Ի դեպ հիշեցնենք, որ բժշկական կենտրոնում անոթային վիրաբուժության ամսվա առթիվ հայտարարված է մինչև 20% զեղչ սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում կատարվող հետևյալ անոթային հիվանդությունների վիրաբուժական բուժման կապակցությամբ.
- Երակների վարիկոզ լայնացում
- Աորտայի հիվանդություններ
- Ստորին վերջույթների զարկերակների հիվանդություններ (փտախտ՝ գանգրենա)
- Քնային զարկերակների հիվանդություններ (իշեմիկ ինսուլտի կանխարգելման վիրահատական մեթոդ)։
Մեկ ամիս շարունակ անոթային վիրաբույժի խորհրդատվությունները կլինեն ԱՆՎՃԱՐ…
Դուպլեքս հետազոտությունը կկատարվի 50% զեղչով, իսկ վիրահատության դեպքում՝ ԱՆՎՃԱՐ։
Հերթագրման համար զանգահարել՝
010-20-70-07
Զանգահարել՝ 10։00-16։00 ընկած ժամանակահատվածում, երկուշաբթիից–ուրբաթ։
Մեր հասցեն՝
Հրաչյա Ներսիսյան 7
Էլ. հասցե՝ info@yerevanmc.am
Մանրամասների համար անցնել հետևյալ հղումով:
