Ուրախ ենք տեղեկացնել, որ «Երևան» ԲԳԿ-ի Ախտորոշման կլինիկան համալրվել է նոր, գերհզոր Համակարգչային շերտագրման (KT) սարքով։
Հիվանդությունների բուժման տակտիկայի ընտրության հիմքում առաջին հերթին ընկած է հիվանդության ճիշտ ախտորոշումը։ Այսօր դժվար է պատկերացնել բազմաթիվ հիվանդությունների ախտորոշումն առանց այս մեթոդի, որն ունի լայն կիրառելիություն և ցուցված է այնպիսի դեպքերում, ինչպիսիք են`
սուր վիրաբուժական խնդիրները, վնասվածքները, ուռուցքային հիվանդությունները, տարբեր օրգանների բորբոքային հիվանդությունները և այլն։
Երևան ԲԳԿ-ի ՀՇ սարքը գերարագ է աշխատում, ինչը թույլ է տալիս կատարել մեծածավալ հետազոտությունը հաշված րոպեների ընթացքում։ Այն նաև հնարավորություն է տալիս ճառագայթման դոզայի նվազագույն պայմաններում ստանալ որակյալ պատկերներ, որոնց միջոցով բժիշկ-ռադիոլոգների կողմից ախտորոշվում է հիվանդությունը։
Այսուհետ Ձեզ անհանգստացնող խնդիրների դեպքում, որոնց ժամանակ ցուցված է ՀՇ հետազոտություն, կարող եք գրանցվել և հետազոտվել մեր կենտրոնում օրվա ցանկացած ժամի։
Կենտրոնում, անհրաժեշտության դեպքում, հետազոտություններն իրականացվում են նաև ներերակային կոնտրաստային ներարկումով։
Իրականացվում են հետևյալ հետազոտությունները՝
. Գլխի ՀՇ – հետազոտություն,
. Պարանոցի ՀՇ – հետազոտություն,
. Կրծքավանդակի ՀՇ – հետազոտություն,
. Որովայնի ՀՇ – հետազոտություն,
. Կոնքի ՀՇ – հետազոտություն,
. Քթի հարակից խոռոչների ՀՇ – հետազոտություն,
. Քունքոսկրերի ՀՇ – հետազոտություն,
. Ողնաշարի տարբեր հատվածների ՀՇ – հետազոտություն,
. Հոդերի ՀՇ – հետազոտություն,
. Ստորին վերջույթների ՀՇ – անգիոգրաֆիա։