Yerevan MSC
«Երևան» ԲԳԿ-ի անոթային վիրաբուժության ծառայություն

«Երևան» ԲԳԿ-ի անոթային վիրաբուժության ծառայություն

«Երևան» ԲԳԿ-ի անոթային վիրաբուժության ծառայությունը ներկայացնում են բազմամայա փորձ ունեցող անոթային վիրաբույժներ Տիգրան Մելքոնյանը, Սերգեյ Մովսիսյանը՝ բաժանմունքի ղեկավար Սարգիս Մանուկյանի գլխավորությամբ։ Մանագետների թիմը նպատակ ունի հիմնել կայուն, ավանդույթներ ունեցող, բայց և գիտատեխնիկական արդի մեթոդաբանություն կիրառող անոթային վիրաբուժության բաժանմունք։
Անոթային խնդիրների առաջացման բազմաթիվ պատճառներ կան, որոնցից հարկավոր է առանձնացնել՝ հիպոդինամիան, ծխելը, ժառանգական նախատրամադրվածությունը։
Հասարակությանն ամենահայտնի վարիկոզ հիվանդությունից զատ անոթային բազմաթիվ խնդիրներ կան, որոնք արտահայտվում են հետևյալ նախանշաններով՝
. ցավեր կամ այտուցվածություն ստորին վերջույթներում
. չլավացող վերքերի առկայություն
. մկանային ձգվածություն սրունքներում
. ընդմիջվող կաղություն
. գլխապտույտներ, աղմուկ ականջներում
. տեսողության անցողիկ խանգարումներ
. որովայնում պուլսացվող գոյացություն։
Եթե անձն ունի վերոնշյալ գանգատները, անհրաժեշտ է անհապաղ դիմել անոթային վիրաբույժին։