Շուրջ 6 ամիս է անցել, ինչ «Երևան Բժշկագիտական կենտրոն» անվան ներքո միավորվել են Լ․ Հովհաննիսյանի անվան Սրտաբանության Գիտահետազոտական ինստիտուտը և «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ն (8-րդ հիվանդանոց)։ Բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայությունների բնականոն աշխատանքն ապահովելու համար դեռևս հավասարապես գործում են երկու շենքային գոտիները՝ աստիճանաբար մեկ հարկի տակ հավաքելով բժշկական ոլորտի բարձրակարգ մասնագետներին և ներկայանալով բազմապրոֆիլ բժշկական ծառայություններով։
Հետևե՛ք մեր էջին և եղեք տեղեկացված Բժշկական կենտրոնի գործունեության և առողջապահական ոլորտի մասին:
