Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում գործում է էնդոկրինալոգիայի բաժանմունք, որտեղ մեծ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել և ստեղծվել են բոլոր հարմարավետ պայմանները պացիենտների համար։
Էնդոկրինոլոգին անհրաժեշտ է դիմել, եթե առկա են հետևյալ խնդիրները․ընդհանուր թուլություն, հոգնածություն, քնկոտություն, հիշողության վատացում, վերջույթների թմրածություն, դեպրեսիվ վիճակ
քաշի կտրուկ փոփոխություններ
անբավարար աճ կամ գերաճ
պարանոցի ձևի փոփոխություն, կոկորդում սեղմվածության զգացում, գրգռվածություն, հուզմունք
ցավ ոսկրերում, հոդերում, մկաններում, ողնաշարում, մկանային թուլություն, հաճախակի ոսկրային կոտրվածքներ աննշան ֆիզիկական բեռնվածության դեպքում, կծկումներ վերջույթներում
դեղորայքային բուժման դեպքում զարկերակային ճնշման դժվար կանոնավորում
ծանր ընթացող նախադաշտանային և կլիմատերիկ շրջան
Մեր բանիմաց մասնագետները կօգնեն ձեզ բարելավվել ձեր կյանքի որակը։
Մեզ համար կարևոր է Ձեր առողջությունը։
