Yerevan MSC
Էնդոկրինոլոգիական բաժանմունք

Էնդոկրինոլոգիական բաժանմունք

«Երևան» բժշկագիտական կենտրոնի Էնդոկրինոլոգիական բաժանմունքը գործում է շուրջ 30 տարի և հանդիսանում է ՀՀ ողջ տարածքում գործող երկու մասնագիտացված բաժանմունքներից մեկը՝ սպասարկելով բազմաթիվ քաղաքացիների ինչպես Երևանից, այնպես էլ այլ մարզերից։
Բաժանմունքն ընդունում է բուժառուներին էնդոկրին համակարգի ցանկացած ախտաբանությամբ՝
․ Վահանաձև գեղձի հիվանդություններ
․ Շաքարային դիաբետ (1-ին և 2-րդ կարգի)
․ Մակերիկամների հիվանդություններ
․ Հիպոֆիզաին և հիպոթալամիկ համախտանիշ
Բաժանմունքում հետազոտություններն ու բուժումն իրականացվում են նորագույն սարքավորումների միջոցով և բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից։ Այստեղ կատարվում են էնդոկրին գեղձերի հետազոտման լաբորատոր հետազոտություններ և գործիքային քննություններ (ՈՒՁՀ, ռենտգեն հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա):
Էնդոկրինոլոգիական բաժանմունքում բուժում են ստանում ինչպես միջին և ծանր խնդիրների դեպքում, այնպես էլ պլանային բուժման նպատակով։ Դուրս գրվելուց հետո բուժառուներն ուղղորդվում են իրենց բնակության վայրին կից տեղամասային էնդոկրինոլոգների մոտ և գտնվում են մշտական մասնագիտական հսկողության ներքո։