«Քանաքեռ–Զեյթուն» բժշկական կենտրոնն այն եզակի հաստատություններից է, որտեղ առ այսօր պահպանվում է թերապևտիկ բաժանմունքն իր փայլուն ավանդույթներով։
Ներկայումս այն գործում է ներքին հիվանդությունների կլինիկայի կազմում։
Դժվար է հիշատակել, թե քանի ու քանիսն են ապաքինվել այս պատերի ներսում, իսկ բժիշկ–թերապևտները Հանրապետությունում ճանաչված և սիրված մասնագետներ են՝ Լիլիթ Խաչատրյանի գլխավորությամբ։
Թերապևտիկ բաժանմունքը նաև համարվում է ԵՊԲՀ բազա։
