Թերապիան բազմապրոֆիլ բժշկության ճյուղ է, որը զբաղվում է ներքին օրգանների՝ շնչառական, սիրտանոթային, ոսկրամկանային համակարգի, ստամոքսաղիքային տրակտի, լյարդի, երիկամների հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ՝ օրգանիզմը դիտարկելով որպես մեկ միասնական համակարգ:
Հիվանդությունների առաջնային վարման համար անհրաժեշտ է համալիր մոտեցում, քանի որ օրգանիզմը հանդիսանում է մի շարք փոխկապակցված կառույցների համահունչ գործող ամբողջություն:
Ցանկացած առողջական խնդրի կամ գանգատի դեպքում՝ ցավ, թուլություն, հազ, ջերմություն, աշխատունակության անկում և այլն, պետք է առաջին հերթին դիմել բժիշկ-թերապևտին, ով կօգնի ճիշտ որոշել անհրաժեշտ հետազոտությունների ծավալը, կնշանակի արդյունավետ և լիարժեք բուժում, իսկ հարկ եղած դեպքում կուղեգրի համապատասխան նեղ մասնագետի մոտ:
Հաշվի առնելով, որ հատկապես աշնանը և գարնանը սրվում են մի շարք քրոնիկական հիվանդություններ, հորդորում ենք մեր քաղաքացիներին գանգատերի դեպքում անհապաղ դիմել բժշկի անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար:
