Yerevan MSC
Ի՞նչ է փորկապությունը և Ի՞նչ տարածվածություն ունի։

Ի՞նչ է փորկապությունը և Ի՞նչ տարածվածություն ունի։

Ներկայացնում է գաստրոէնտերոլոգ- հեպատոլոգ Անահիտ Դավթյանը
Ի՞նչ է փորկապությունը և Ի՞նչ տարածվածություն ունի։

Փորկապությունը դա հազվադեպ դեֆեկացիան է, որին բնորոշ է աղիների շաբաթական 3 անգամից քիչ գործելը և/կամ պինդ կղանքի առկայությունը: Պարզ ասած, երբ աղիները գործում են շաբաթական երեք և ավելի անգամ, սակայն չնչին քանակությամբ և պնդացած կղանքային մասսաներով, որը նույնպես դիտվում է որպես փորկապություն:
Փորկապությունը չափազանց տարածված երևույթ է, աշխարհի բնակչության մոտ 28%-ն ունի քրոնիկ փորկապություն:
Ե՞րբ դիմել գաստրոէնտերոլոգի
. Ցավ և կծկումներ որովայնում
. Որովայնի փքվածություն
. Ախորժակի կորուստ
. Սրտխառնոց և փսխում
. Ախորժակի վատացում
. Փսխում (երբեմն կղանքային զանգվածով
. Անհայտ պատճառի քաշի անկում (>10% 3 ամսում)
Որո՞նք են փորկապության պատճառները
Ապրելակերպը և սննդակարգը՝
. Սննդի և բջջանյութի ոչ բավարար քանակությամբ օգտագործումը
. Ջրի և հեղուկների ոչ բավարար քանակությամբ օգտագործումը
. Նստակյաց կյանքը
դեղորայքը՝
. ցավազրկողները, որոշ հակափսխումային, հակացնցումային, հակադեպրեսանտներ և փորլուծության դեմ օգտագործվող դեղորայքի ինքնուրույն օգտագործումը
. երկաթի պրեպարատներ
. քիմիոպրեպարատներ
աղիներում հետվիրահատական սպիական հյուսվածքը
աղիների ուռուցքը, որն առաջացնում է մասնակի կամ լրիվ աղիքային անանցանելիություն
արյան մեջ կալցիումի նորմայից բարձր քանակությունը
կալիումի նորմայից ցածր պարունակությունը
վահանագեղձի հիվանդությունները
շաքարային դիաբետը
Իսկ հաջորդ երկու կարևոր հարցերը թե ինչպես ախտորոշել և բուժել պահանջում են պացիենտի հետ անհատական և երկար աշխատանք, որն, իհարկե, իրականցվում է այցի ընթացքում:
Հիշե՛ք, որ ինքնաբուժությունը հաճախ բերում է առկա խնդիրների խորացմանը, իսկ երբեմն նաև առաջացմանը, ուստի պետք չի բարդացնել բժշկի աշխատանքը և իհարկե Ձեր կյանքը: