Yerevan MSC
Լաբորատոր ախտորոշիչ ծառայություն

Լաբորատոր ախտորոշիչ ծառայություն

Երևան Բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը հագեցած է ժամանակակից սարքերով և վերլուծիչներով, որոնց շնորհիվ իրականացվում են կենսաքիմիական, կլինիկական, իմունոլոգիական և շճաբանական թեստեր` տարբեր կենսանմուշներում:
Այստեղ կատարվում է համալիր ախտորոշիչ թեստերի լայն շրջանակ, ներառյալ՝

  • Կլինիկական (արյան, մեզի, կղանքի, խորխի ընդհանուր քննություն)
  • Մանրէաբանական (մեզի, կղանքի, աչքից քսուքի, ուռո–գենիտալ քսուկների և այլ կենսանմուշների )
  • Կենսաքիմիական (ներառյալ` բորբոքման մարկերներ, պիգմենտներ, էլեկտրոլիտներ, լիպիդային և ածխաջրերի նյութափոխանակություն, ֆերմենտներ)
  • Շճաբանական հետազոտություններ (արյան խմբի, ռեզուս-գործոնի որոշում, հեպատիտ Բ, Ց և այլն),
  • Մակարդելիություն
  • Իմունաբանական և հորմոնային հետազոտություններ
  • Սնկերի մանրադիտակային հետազոտություն
    Հարցերի դեպքում զանգահարել՝
    010 207007