Yerevan MSC
Լևոն Հրանտի Բարսեղյան

Լևոն Հրանտի Բարսեղյան

Լևոն Հրանտի Բարսեղյանը ծնվել է 1937 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանում։
. Ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտությունների վաստակավոր գործիչ, Ռուսաստանի բժշկատեխնոլոգիական գիտությունների ակադեմիայի (ՌԲՏԳԱ) անդամ, ՀՀ ԲԳԱ անդամ, Բնական գիտությունների եվրոպական ասոցիացիայի անդամ, Ակնաբույժների համաշխարհային ասոցիացիայի անդամ։
1993թ.-ից եղել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ակնաբուժության ամբիոնի վարիչ, միաժամանակ՝ Երևանի թիվ 8 հիվանդանոցի (Քանաքեռ- Զեյթուն ԲԿ) ակնաբուժական կլինիկայի վարիչ։
. Եղել է Հայաստանի ակնաբույժների միության նախագահ. Ակնաբույժների միջազգային ասոցիացիայի խորհրդի անդամ, ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի նախագահի տեղակալ։
1989-1993թթ.՝ ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, ՀՀ ԱԱԱ աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ
. 1990 թվականից՝ Հայաստանի ակնաբույժների միության նախագահ.