Yerevan MSC
Կերակրափողի լիգավորումԿերակրափողի

Կերակրափողի լիգավորումԿերակրափողի

《Երևան》 բժշկագիտական կենտրոնում իրականացվում է կերակրափողի վարիկոզ լայնացած երակների լիգավորում (վարիկոզ երակների էնդոսկոպիկ կապում)։
Կերակրափողի վարիկոզ լայանացած երակների լիգավորումը վերջին տարիներին լայնորեն կիրառվող էնդոսկոպիկ միջամտություն է:
Մեթոդը հիմնված է լատեքսային (ռետինե) կապաններով վարիկոզ հանգույցների սեղմման վրա։ Լիգավորման արդյունքում լայնացած երակները և հանգույցները դուրս են մնում արյան մատակարարման միացումից՝ նվազեցնելով վարիկոզ երակների արյունահոսության ռիսկը: Կերակրափողի լիգավորումը կիրառվում է վարիկոզ երակներից արյունահոսություն ունենալու դեպքում:
Արյունահոսությունը հաճախ սպոնտան է առաջանում և ուղեկցվում է առատ փսխմամբ թարմ արյան զանգվածով և համարվում է անհետաձգելի և կյանքին սպառնացող բարդություն: