Կորոնավիրուսի համավարակն ավարտվել է, սակայն վարակված մարդկանց մոտ՝ հետկորոնավիրուսային շրջանում, երբեմն ի հայտ են գալիս առողջական խնդիրներ, որոնք մինչ վարակվելը չեն եղել:
Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի թերապևտ Անուշ Ալավերդյանի խոսքով, կորոնավիրուսը ախտահարում է օրգանիզմի բոլոր օրգանները, հետևաբար սպասելի են նաև բարդություններ բոլոր օրգան համակարգերի կողմից:
Ձեզ ենք ներկայացնում կարճ հարց-պատասխան բժ. Ալավերդյանի հետ
- Կթվարկեք, թե ի՞նչ հետկորոնավիրուսային բարդություներ կարող են առաջանալ:
Կարող են դիտվել ախտանիշներ՝ կենտրոնական նյարդային համակարգի կողմից՝ ընկճախտի, դեպրեսիաների տեսքով: Ինչպես նաև, հենաշարժական համակարգի կողմից՝ մկանացավեր, հոդացավեր,
կոնյուկտիվիտներ (շաղկապենաբորբ), միջին ականջի բորբոքումներ, շնչական անբավարարություն կապված ֆիբրոզի հետ, որը զարգանում է թոքերում առաջացնելով շնչական անբավարարություն, պերիկարդիտներ՝ սրտամկանի թաղանթի բորբոքում, միոկարդիտներ՝ սրտամկանի բորբոքում, եղունգների շրջանի բորբոքումներ, երիկամային ախտահարումներ, որովայնի օրգանների ախտահարում՝ լուծի, փորկապության տեսքով: - Վերը թվարկած խնդիրներն արդյո՞ք բուժելի են:
Համապատասխան մասնագետի դիմելու դեպքում շատ-շատ ախտանիշներ դարձելի են: Միայն պետք է հետևողական լինել, չընկճվել և բուժվել ճիշտ մասնագետի մոտ: Հատկապես, որ մեր երկրում այսօր կան իսկապես լավ պատրաստված բժիշկներ: Ամենակարևորը՝ ինքնաբուժմամբ չզբաղվել:
3Իսկ որքա՞ն կարող են տևել այս ախտանշանները:
Հետկովիդային սինդրոմները կարող են տևել 2-ից մինչև 12, երբեմն 24 շաբաթ, երբեմն էլ ավելի երկար, բայց կրկին նշեմ, որ դրանք ի վերջո հաղթահարելի են:
🌐 https://yerevanmc.am/
📞 010 207007