Yerevan MSC
Համագործակցության հուշագիր

Համագործակցության հուշագիր

Հարգելի քաղաքացիներ,
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի և «Ա.Բ. ՄԵԴ» բժշկական սարքավորումների ներմուծման և ախտորոշիչ լաբորատորիայի տնօրեններ Ավետիս Ավետիսյանը և Արամ Արամյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։
Մեր լաբորատոր ծառայության հնարավորությունները սահմանափակ ու համեստ են եղել։ Այդ պատճառով կլինիկայում հետազոտվող շատ պացիենտներ ստիպված էին լրացուցիչ հետազոտվել հարակից կլինիկաներում, ինչն իհարկե ժամանակի և այլ ռեսուրսների ավելորդ կորուստ էր։
Այսուհետ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում կկատարվի ցանկացած անալիզ, բացի Covid-19 PCR թեստից։
Մենք հստակ ու մեծ քայլերով առաջ ենք շարժվում` հաղթահարելով բոլոր խոչընդոտները։
.Լայնածավալ ու շարունակական վերանորոգման աշխատանքների շնորհիվ, զգալիորեն բարելավվել են հիվանդանոցային պայմանները։
.Բժշկական կենտրոնն օրեցօր համալրվում է նոր սարքավորումներով։
.Մեզ են միանում առաջատար ու բարձրակարգ մասնագետներ։
Հիշեցնենք, որ 2021 թվականին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում հայտարարված է «Վիրաբուժության տարի»:
Հիշեցնենք նաև, որ գրեթե բոլոր ստացիոնար ծառայայությունների համար գործում է պետական պատվեր։
Սոցիալական փաթեթների շահառուները ևս կարող են օգտվել մեր հիմնական ծառայություններից։
Մեր մասնագիտացված և հոգատար անձնակազմը կնպաստի ձեր որակյալ բուժման գործընթացին:

Համագործակցության հուշագիր
Համագործակցության հուշագիր