Հարգելի հայրենակիցներ,
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը Ամերիկայի միացյալ նահանգներում բնակվող մեր հայրենակիցների հետ համատեղ սկսում է համագործակցության նոր ծրագիր։
Փետրվարի 2-ին Հայաստան է ժամանում առաջատար մասնագետների թիմ` «Scripps MD Anderson» անվան օրթոպեդիկ ուռուցքաբանության կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Աննա Կուլիջյանի գլխավորությամբ։
Թիմի կազմում է նաև «Կալիֆորնիայի համալսարանի» պրոֆեսոր և բժշկական կրթության գծով տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։
Պրոֆեսորները աշխարհահռչակ մասնագետներ են, և զբաղվում է այպես կոչված «ֆունկցիոնալ օրթոպեդիայով», որի նպատակն է վերականգնել անհնարին թվացող բարդ վնասվածքները, փրկել վերջույթները ամպուտացիաներից։
Համագործակցության նպատակն է աջակցել Արցախյան պատերազմի ընթացքում հենաշարժիչ համակարգի, մասնավորապես վերջույթների ծայրագույն վնասվածքներով զինծառայողներին։
Կոնսուլտացիաները կիրականացվեն «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում։
Բժշկական կենտրոնի թիմը ամեն ինչ անելու է առավելագույնս օգտակար լինելու համար։
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԱԽԱՊԵՍ ՀԵՐԹԱԳՐՎԵԼ
