Yerevan MSC
Հանրապետական գիտաբժշկական գրադարանը ՔԶԲԿ–ում

Հանրապետական գիտաբժշկական գրադարանը ՔԶԲԿ–ում

Քանաքեռ֊Զեյթուն ԲԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնում էին ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի աշխատակացները։
Հանդիպման նպատակն էր ծանոթանալ ներկայիս գրադարանի հնարավորություններին, առաջարկվող ծառայություններին և օգտատեր լինելու ընթացակարգին։

Ուշագրավ էր գրադանի առաջարկվող էլեկտրոնային մեծ շտեմարանը,
համաշխարհային էլեկտրոնային շտեմարանների հնարավորությունները և բազմաթիվ այլ ծառայություններ։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցության մի շարք ուղղություններ առավել զարգացնելու և ապագա նոր ծրագրեր իրականացնելու `միտված զարգացնելու բժշակական կենտրոնների և հանրապետական գիտաբժշկական գրադարանի համագործակցությունը։