«Երևան» ԲԳԿ Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ծառայության ղեկավար Հասմիկ Լևոնի Ղազինյանը վերջերս Ալմաթայում և Տաշքենդում մասնակցել է միջազգային գիտաժողովների՝ որպես խոսնակ և հրավիրյալ մոդերատոր։
Գիտաժողովները լյարդաբանության արդի խնդիրների շուրջ էին, որոնք առկա են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։
Դասախոսական առաքելությունից զատ կազմակերպվել են հանդիպումներ հետագա միջազգային համագործակցությունների նպատակով։